Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր

Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր

Ասում են՝ կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին, քարտեզը ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք՝ ինչ եք անում, ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազատումը տեղի է ունենում նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը կապիտուլյացիան է: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դուք ասում եք՝ կեղծիքը լեգիտիմություն է, զիջումը նվաճում է և շեդևր՝ կապիտուլյացիան հաղթանակ է։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը: Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար:Ձեր միակ լեգիտիմույունը, որը փնտրում եք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր: