Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի
Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան, որն աննախադեպ բան է։ Առաջին անգամ ես այստեղ էի որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության անդամ, բայց այն պահից, երբ ես դարձա պալատի նախագահ, ես ասացի, որ պետք է վերադառնամ։ Ինձ դրան դրդեցին վերջին ամիսների ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ :
«Սա ցույց է տալիս ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացումը։ Ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն։ Մենք այս ընթացքում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ նախագահին ու վարչապետին:Մեր այս այցը կամրապնդի Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները: Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի։ Մենք ողջունում ենք նաև Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ի կողմից։ Մենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում հաճախ ենք խոսում Հայաստանի, այստեղ տիրող իրավիճակի մասին, բայց կա մեկ առանձնահատկություն՝ բոլոր բանաձևերը, որոնք մենք ընդունել ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում, բոլորը միաձայն են ընդունվել։ Դա նշանակում է, որ բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները միաձայն են Հայաստանի հետ կապված հարցերում»,- ասել է նա:
Կարծիքներ