Որտե՞ղ և ե՞րբ կհուղարկավորեն Աբդոլլահեանին
![Որտե՞ղ և ե՞րբ կհուղարկավորեն Աբդոլլահեանին](https://hraparak.am/uploads/images/2024/05/image_750x_664d818a6e7d2.jpg)
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանին, ով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորվի հինգշաբթի օրը՝ Թեհրանում, Շահ Աբդուլ Ազիմ մզկիթի տարածքում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ զոհված արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Թեհրանի ԱԳ նախարարության դիմացի հրապարակում՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը ժ. 11:00-ին՝ Շահ Աբդուլ-Ազիմ հուշահամալիրի տարածքում։
Արևելյան Ադրբեջան նահանգի Իսլամական քարոզչության վարչության ղեկավար Սեյեդ Մահմուդ Հոսեյնին Mehr-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Ռայիսիին կհուղարկավորեն իր հայրենի Մեշհեդում։ Նրա և ուղղաթիռի ողբերգական կործանման հետևանքով բոլոր զոհվածների հուղարկավորությունները տեղի կունենան մայիսի 23-ին։
Կարծիքներ