Զախարովան Ալեն Սիմոնյանին մեղադրել է «սատանիզմի» մեջ

Զախարովան Ալեն Սիմոնյանին մեղադրել է «սատանիզմի» մեջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքը հայկական եկեղեցու հարկման վերաբերյալ։ Այս մասին նա գրառում է արել Telegram-ի իր էջում։

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։

Այդ նույն պահին Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։
Ինչո՞ւ են նրանք, ում արեւմտյանները կերակրում են, բառիս բուն իմաստով դառնում են սատանայական»,- ասվում է հրապարակման մեջ։