Փրկարարները հանում  են շանը անդունդի եզրից

Փրկարարները հանում  են շանը անդունդի եզրից

Երեկ Գեղհովիտ և Մադինա համայնքների մոտակայքում գտնվող զառիթափ բարձունքի վրա շուն էր կախվել։ Անհասկանալի ձևով կենդանին հայտնվել էր վտանգավոր հատվածում, որին տեղի բնակիչները վախենում են մոտենալ։ Ասում են՝ այդտեղ բամաթիվ դժբախտ պատահարներ են եղել։ Կենդանին մեկ օր անցկացրեց անդունդի եզրին։ Առավոտյան «Հրապարակի» ահազանգերի շնորհիվ եկան փրկարարները, Գեղհովիտի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանի ջանքերով, նաև Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանի փրկարարները գտան մահաբեր հատվածը, փրկեցին շանը։ Կենդանուն կերակրել են և առաջին բուժօգնություն ցուցաբերել։