Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:
Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,- գրել է նա։
ՀԳ․ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ գրել է․
«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց։
Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքի ղեկավարը հրաժարական տվեց ։)»։
Կարծիքներ