ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա սկզբից սկսած 13 միլիարդ դոլար է վաստակել վենեսուելական նավթի վաճառքից։ Սակայն չեն բացահայտվում տվյալները, թե այդ վաստակած գումարը ինչի վրա է ծախսվել։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, վենեսուելական նավթի բեռնաթափումը սկսվել է այս տարվա հունվարից եւ արդեն գումարային արտահայտությամբ, գերազանցել է 13 միլիարդ դոլարը։ Սակայն ըստ պարբերականի, հայտնի չէ, թե վեց ամիսների ընթացքում վաստակած այդ գումարը ինչի վրա է ծախսվել։ Հատկապես, որ չկան նշաններ, թե դրանք ներդրվել են Վենեսուելայի վերականգման համար։
Սպասվում էր, ասված է հոդվածում, որ սանկցիաների թուլացումը Կարակասի հանդեպ կբերի վենեսուելական տնտեսության խթանմանը, որը երկար տարիներ գտնվել է ճգնաժամի մեջ։ Սակայն զգալի տնտեսական արդյունքների եւ էֆեկտի բացակայությունը վկայում է այն մասին, որ ոչ բոլոր նավթային եկամուտներն են վերադարձվում Կարակասին։ Իր հերթին, Վենեսուելան հատուկ ռեսուրս է ստեղծել, որը թույլ է տալիս հետեւել, թե ամերիկյան ընկերությունների կողմից վաճառված նավթից ստացված եկամուտները ինչի վրա են ծախսվել։ Օնլայն ռեսուրսում սակայն մարտ ամսին իրականացված 300 միլիոն դոլարի մասին փոխանցման մասին միայն տեղեկություն կա, ասված է հոդվածում։