Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի՞ ԱԺ հարցուպատասխանին

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի՞ ԱԺ հարցուպատասխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի հետ Իրան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 12 մարդ:

Հայտնի է,որ այսօր խորհրդարանում հարցուպատասխանի օր է, որին օրենքի պահանջով պետք է ներկա գտնվի կառավարությունն՝ ի դեմս ղեկավարի, ՔՊ-ից վստահեցնում են, որ Փաշինյանը մինչ այդ վերադառնալու է եւ մասնակցի հարցուպատասխանին, որը սկսվելու է 16.30-ին: