Իրանի օլիմպիական պատվիրակությունը կկոչվի Ռայիսիի անունով

Իրանի օլիմպիական պատվիրակությունը կկոչվի Ռայիսիի անունով

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) կայանալիք Օլիմպիական խաղերի իր պատվիրակությանը անվանել է «Խադեմ ալ-Ռեզա»՝ ի հարգանք երկրի զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի:

«Նրա անունով է կոչվել Օլիմպիական խաղերի մեր երկրի մարզական պատվիրակությունը»,- հայտնում է Իրանի ԱՕԿ-ը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը, արտգործնախարարը և պատվիրակությոն ևս մի քանի անդամ զոհվել են Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։