Աննախադեպ իրադարձություն տեղի կունենա այսօր

Աննախադեպ իրադարձություն տեղի կունենա այսօր

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 22-ին ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել  է ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների բարձր մակարդակի մասին փաստող ևս մեկ իրադարձության։ Պարոն  Վիզլերը ելույթ կունենա ազգային ժողովի նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է»,- ասել էՍիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի մասին: