Հաջորդիվ նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան

Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել թե Իրանի նախագահի, թե ԱԳ նախարարի հետ հանդիպում ունենալ: Նրանք եւ մեր երկրի համար, եւ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք ու ջանքեր էին դնում: Իրոք շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին այս շատ անսպասելի ու անհասկանալի իրադարձության հետ կապված: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նշենք, որ այս պահին
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն հարգանքի տուրք մատուցելու:
«Երեւի արդեն գիտեք, որ հաջորդիվ նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն: Դա մեզ համար շատ կարեւոր էր եւ հիմա մենք նույնպես ցավում ենք այս ողբերգության հետ կապված»,- ասել է նա:
Կարծիքներ