Ի՞նչ երեսով են Բաքվի պաշտոնյաները մեկնում Իրան

Ի՞նչ երեսով են Բաքվի պաշտոնյաները մեկնում Իրան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները՝ վկայակոչեկով կառավարության մամուլի ծառայությանը։ 

Մասնավորապես նշվում է, որ Ալիևի հանձնարարությամբ վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահեանի և նրանց ուղեկցող այլ անձանց հրաժեշտի պաշտոնական արարողությանը, ովքեր զոհվել են ավիավթարից։

Բաքվի պատվիրակության կազմում են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Միլլի Մեջլիսի ադրբեջանա-իրանական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամներ, պաշտոնատար այլ անձինք։

Հիշեցնենք, որ Ռայիսիի գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր Ադրբեջանի վերադառնալու ճանապարհին։ 

Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ ողբերգական ավիավթարի գործում կարող է լինել Ադրբեջանի մեղավորությունը, հաշվի առնելով երկու երկրների միջև վերջին շրջանում առկա լարվածությունը՝ ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած վերջին զինված հարձակման համատեքստում։