Շառլ Միշելը դիմել է Վրաստանի վարչապետին

Շառլ Միշելը դիմել է Վրաստանի վարչապետին

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին լսել սեփական քաղաքացիներին։

Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ զրուցել է Իրակլի Կոբախիձեի հետ՝ կապված Վրաստանում վերջին իրադարձությունների հետ։

«Ես իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնել բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական ապագան առաջին տեղում են դնում։  Վրաստանի քաղաքացիների՝ բաց, ժողովրդավարական և բազմակարծիք հասարակություն ստեղծելու կոչը պետք է լսելի լինի»,- գրել է Շառլ Միշելը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ, Միշելը զրուցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով դժգոհել է երկրի իշխող պատգամավորների կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը կրկին խորհրդարան ներկայացնելու փաստից։