Բելառուսը զորքեր է կուտակում սահմանին․ ի՞նչ է կատարվում

Բելառուսը զորքեր է կուտակում սահմանին․ ի՞նչ է կատարվում

Բելառուսը Վիտեբսկի մարզից լիակատար օպերատիվ պատրաստության մի քանի գումարտակ է տեղափոխել արևմտյան սահման։ 
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում։

«Մենք Վիտեբսկից տեղափոխեցինք մի քանի գումարտակ և այժմ դեմ առ դեմ ենք կանգնած ենք ՆԱՏՕ-ի հետ: Սրանք լիակատար օպերատիվ պատրաստության գումարտակներ են, որոնք ունակ են երեք ժամվա ընթացքում լքել տեղակայման վայրերը»,- ասել է նա։

Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը չի պատրաստվում որեւէ մեկի հետ պատերազմել, իսկ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ պետք չէ սպասել։