Եվրոպան կարող է մահանալ, ՌԴ-ի հետ պետք է գործակցել․ Մակրոն

Եվրոպան կարող է մահանալ, ՌԴ-ի հետ պետք է գործակցել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ» Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։ Այս մասին Ֆրանսիայի ղեկավարն ասել է Սորբոնում ելույթի ժամանակ։

«Մեր անվտանգության համակարգը կօգնի մեզ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը նաև ասել է, որ ԵՄ-ն «առաջիկա տարիներին թուլանալու մեծ ռիսկեր ունի». «Առաջիկա տարիներին թուլանալու, նույնիսկ հարկադրված լինելու ռիսկերը մեծ են։ Մենք պետք է հստակ հասկանանք՝ Եվրոպան մահկանացու է և կարող է մի օր մահանալ»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ կրում է ամբողջ պատասխանատվությունը «ռազմավարական երկիմաստություն» ստեղծելու համար՝ Ուկրաինա արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարություններից հետո։

«Ես ստանձնում եմ այս ռազմավարական երկիմաստության ստեղծման ողջ պատասխանատվությունը»,- ընդգծել է Մակրոնը։

Նշելով, որ Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, Ֆրանսիայի նախագահը ռուս-ուկրաինական պատերազմն անվանել է եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Ֆրանսիայի նախագահը բացարձակ անհրաժեշտություն է անվանել նաեւ Ռուսաստանի պարտությունը։

Մակրոնը նաև նշել է, որ կհրավիրի Փարիզի գործընկերներին՝ մասնակցելու համաեվրոպական նախաձեռնությանը՝ ստեղծելու «վստահելի» եվրոպական պաշտպանություն.
«Առաջիկա ամիսներին ես կհրավիրեմ մեր բոլոր գործընկերներին՝ ստեղծելու այս եվրոպական նախաձեռնությունը։ Նախ պետք է ռազմավարական տեսլական»:

Այս քննարկման արդյունքում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «մենք ինքներս պետք է կառուցենք եվրոպական պաշտպանության այս ռազմավարական հայեցակարգը, որը վստահելի է»։
Խթանելով համաեվրոպական պաշտպանության անհրաժեշտությունը՝ Մակրոնը խոսել է Ռուսաստանի «վերջին տարիներին բալիստիկ տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտում ունեցած հաջողությունների մասին»։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զենք ունի։