Մտահոգված եմ Տավուշում տեղի ունեցող դեպքերով

Մտահոգված եմ Տավուշում տեղի ունեցող դեպքերով

Մի քանի օր է՝ Տավուզի մարզն ու նրա գյուղերի բնակիչները կորցրել են քուն ու դադար, քանի որ օրերս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, արդեն իսկ Տավուշի մի շարք գյուղերում մեկնարկել են սահմանազատման, ականազերծման, չափագրման աշխատանքներ։ 

ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ շատ մտահոգված է Տավուշում տեղի ունեցող դեպքերով եւ եթե այսպես շարունակվի, ավելի վատ երեւույթների առաջ կկանգնենք, ինչպես դա եղավ Արցախում, բայց․ «Հույս ունենանք, որ վերաբերմունքը կփոխեն․․․», ինքը հույս ունի՞, որ կառավարությունն իր վերաբերմունքն ու գործելաոճը կփոխի․ «Կառավարությունն աստիճանաբար պետք է հասկանա, թե ինքը ինչ է անում, բայց հիմա թվում է՝ թե չեն էլ հասկանում ինչ են անում»,-ասում է Ռ․ Մարտիրոսյանն ու նշում, որ որեւէ տրամաբանություն չի տեսնում կառավարության քայլերում։ 

«Մեր հանրությունը պետք է պաշտպանի այդ ճանապարհների վրա կանգնած, տեղի գյուղերի բնակիչներին։ Մենք պետք է սատարենք այդ մարդկանց՝ խոսքով, ելույթներով, հանդիպումներով եւ նմանատիպ այլ քայլերով»,-ընդգծեց Ռ․ Մարտիրոսյանը։