ԵՄ-ն Իրանի դեմ սանկցիաները կընդլայնի 

ԵՄ-ն Իրանի դեմ սանկցիաները կընդլայնի 

Եվրամիության անդամ երկրները քաղաքական համաձայնության են հասել Իրանի, մասնավորապես՝ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արտադրող իրանական ձեռնարկությունների դեմ նոր սանկցիաներ սահմանելու համար։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նիստի արդյունքները։

Այս քայլով, ըստ Բորելի, ԵՄ-ում ցանկանում են նախեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել իրանական հրթիռների եւ ԱԹՍ-ների՝ Ռուսաստան մատակարարումների դեմ։ Սպասվում է, որ առաջիկայում ԵՄ-ն պաշտոնապես կձեւակերպի եւ կհրապարակի այս որոշումը։ Եվրոպական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ խոսքը ոչ թե կոնկրետ նոր սանկցիոն փաթեթի սահմանման մասին է, այլ եղած սանկցիոն ռեժիմների ընդլայնման։