Ինչպես կարելի է արագացնել նիհարելու պրոցեսը  

Ինչպես կարելի է արագացնել նիհարելու պրոցեսը  

Գիտնականները պարզել են, որ բարձր ինտենսիվության աէրոբիկ վայրժությունները, ձգումներն ու պարբերաբար քաղցած մնալը կարող է օգնել մարդուն 30 տոկոսով ավելի արդյունավետ կազմակերպելու սեփական նիհարեցումը։ Իրականացված գիտափորձերի ժամանակ, կամավորների երեք խումբ է առանձնացվել, մի խմբին առաջարկվել է միայն մարզումներ անելով նիհարել, մյուս մասին՝ միայն սննդակարգի հետ կապված խորհուրդները կատարել, իսկ երրորդ խմբին՝ համադրել մարզումներն ու պարբերաբար քաղցած մնալը։

Տասներկու շաբաթ տեւած փորձից հետո, պարզվել է, որ այն խումբը, որը համադրել է երկու բաղադրիչն էլ 30 տոկոսով ավելի լավ արդյունքի է հասել։ Մասնագետները նաեւ նշում են, որ սննդակարգի եւ մարզումների համադրումը նպաստում է նաեւ արյան մեջ շաքարի պարունակության նվազեցմանը։