Արդյոք օգտակար է ամպամած եղանակին արեւային ակնոց կրելը 

Արդյոք օգտակար է ամպամած եղանակին արեւային ակնոց կրելը 

Ամեն օր արեւային ակնոցի կրումը, անկախ այն հանգամանքից, թե օրը արեւոտ է, թե՝ ամպամած, պարզվում է, օգտակար է։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Ըստ հրապարակման, արեւային ակնոցը աչքը պաշտպանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների քայքայիչ ազդեցությունից, որոնք հասնում են մինչեւ Երկրի մակերեւույթ՝ ամպամած եղանակին։ Արեւային ակնոցը չի թողնում, որ դրանք հասնեն աչքին։ Այդ ճառագայթները կարող են առաջացնել մի շարք աչքի հիվանդություններ, ընդհուպ մինչեւ աչքի քաղցկեղ։

Մասնագետները նշում են, որ աչքը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ տասն անգամ ավելի զգայուն է, քան մաշկը։ Երբ արեւի ճառագայթները մշտապես հասնում են կոպերին ու աչքի խնձորակին, կարող են առաջացնել աչքի չորություն եւ լուսաֆոբիա։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես հետեւել, թե որքան է ուլտրամանուշակագույն ինդեքսը եւ եթե այն նորմայից բարձր է, ապա որոշակի զգուշավորություն ցուցաբերեն՝ հատկապես արեւից պաշտպանվելու համար։ Սովորաբար, ըստ գիտնականների, աչքը պաշտպանելու կարիք ունենում է, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը երեք բալից բարձր է լինում։