Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանի խոսքն ատելության խոսք չէ՞ր

Արթուր Հովհաննիսյանի խոսքն ատելության խոսք չէ՞ր

Երկու օր է խորհրդարանում բուռն քննարկվում է ՄԻՊ տարեկան զեկույցը: Ընդդիմությունն իր վրդովմունքն է հայտնում, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերին եւ հիմնականում իշխանության «գծի» մեջ է: Ոչ թե ՄԻՊ է, այլ ՆԻՊ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպան: ՔՊ-ական պատգամավորներն էլ շնորհակալությունների շքերթ են ցուցադրում՝ իրենց գոհունակությունը հայտնելով պաշտպանից, ինքը՝ Մանասյանը խորհրդարանի բարձր ամբիոնից հակադարձում էր, որ եղել է անաչառ, այլ հարց է, որ չի ուզում «պոպուլյար» ՄԻՊ դառնալ։

Այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում Անահիտ Մանասյանի անաչառության, օբյեկտիվության աստիճանի ցուցադրության լավագույն ստուգարքը կազմակերպեց հենց ՔՊ-ն՝ Արթուր Հովհաննիսյանի կատարմամբ։ Պատգամավորը խորհրդարանի բարձր ամբիոնից ամենաեղկելի վիրավորական արտահայտություններն արեց Վազգեն Մանուկյանի հասցեին՝ հիշելով «Դիմադրության» շարժումը, հայտարարեց, թե ընդդիմադիրները ամեն երեկո «խորոված-քյաբաբով Վազգեն Մանուկյանի օղորմաթասն էին խմում»։ ՄԻՊ-ը ոչ միայն անվրդով լսում էր իշխանականի ելույթը, այլ իր եզրափակիչ ելույթում հարկ չհամարեց արձանագրել, որ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության քարոզ է իրականացվում հենց իշխանական պատգամավորի կողմից եւ հենց խորհրդարանում, մինչդեռ իր խոսքի մի մեծ մասը նա, որպես կանոն, նվիրում է ատելության խոսքի դատապարտմանը։ 

Քննարկումից հետո Անահիտ Մանասյանին հարցրեցինք՝ արդյոք իր մանդատը չէ՞ր պահանջում արձագանքել ՔՊ-ականի ելույթին, ճիշտ ժամանակը չէ՞ր գործով ցույց տալու իր անաչառությունը, թե՞ կաշկանդվեց ՔՊ-ականների ներկայությունից, սակայն նա անհոդաբաշխ բառակույտով նախ փորձեց խոսակցությունը տանել այլ տեղ, թե ձեր լրատվամիջոցն էլ ինձ է պարբերաբար քննադատում: Նրան հիշեցրեցինք, որ քննադատելը հենց մեր գործն է, իսկ իր գործն էլ յուրաքանչյուր անձի խախտված իրավունքներն արձանագրելն է եւ դրանց վերականգնման համար պայքարելը, ինչն այս պարագայում չարեց, ՄԻՊ-ը երկչոտ պատասխան տվեց. «Ես ամեն դեպքով չեմ արձագանքում, որովհետեւ այնքան շատ են այդ դեպքերը, որ․․․Իրականում գաղափարը հետեւյալն է ատելության խոսքի եւ անհանդուրժողականության վերաբերյալ ես բնականաբար խոսում եմ անընդհատ եւ կոնկրետ դեպքեր եմ հասցեավորում, այստեղ էլ ես հատուկ կարեւորեցի ժողովրդական բանավեճի դիտանկյունը այս ամբիոնում»։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image