Արամ Խաչատրյանի անվան արվեստների փառատոն 

Արամ Խաչատրյանի անվան արվեստների փառատոն 

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կանցկացվի Արամ Խաչատրյան իանվան արվեստների միջռեգիոնալ փառատոն։ Այն տեղի կունենա ապրիլի 27-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող Արվեստի դպրոցում։ Փառատոնը ի մի կհավաքի 2480 տաղանդավոր երաժիշտների, երաժշտագետների եւ նկարիչների ամբողջ Ռուսաստանի տարածքից։

Նրանց մի մասը կմասնակցեն փառատոնին օնլայն ռեժիմով։ Փառատոնը անցկացվելու է ՌԴ նախագահի Մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի հովանու ներքո։ Փառատոնը կունենա երեք մրցութային անվանակարգ՝ «երաժշտական կատարողականություն» «պատկերագրական արվեստ» եւ «մուլտիմեդիական աշխատանք»։