Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա...
Հարցում

Մեդիախոհանոց-41

Ինչ է էթիկան

Ամեն տեղից վեր կացող դաս է տալիս լրագրողներին, իրենք՝ լրագրողներն էլ են միմյանց դասեր տալիս։ Եվ ստացվում է, որ ոչ այնքան սեփական անելիքի վրա են կենտրոնացած, որքան ուրիշների չարածի կամ վատ արածի։ Ես կհասկանամ, որ ընթերցողն իր դժգոհությունը հայտնի լրագրողներից, լրատվամիջոցներից։ Ասի, որ այս բանը թերի եք լուսաբանել, այստեղ քիչ եք խորամուխ եղել, այս մյուսում վախեցել եք կոշտ գնահատականներ տալուց, երրորդում թույլ եք տվել, որ ձեզ խաբեն-մոլորեցնեն։ Բայց երբ խոսում են «էթիկայի» կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին եւ քննարկման նյութ դարձնում՝ կարելի՞ է արդյոք մահացած մարդու մասին ճշմարտությունը գրելը, կամ՝ որքանո՞վ է էթիկայի շրջանակներում անձի ֆեյսբուքյան էջից առանց թույլտվության լուսանկար վերցնելը, ես հուսահատվում եմ։ Մի երկրում, որտեղ ազատության դեֆիցիտ կա, որտեղ գրեթե միակ զսպաշապիկը մնացել են մամուլն ու նրա բացահայտումները, էթիկական նրբությունները պետք է վերջին տեղում լինեն։ Դրանք չեն կարեւորը, այլ այն, որ մեր մամուլն ազատ չէ, անկաշկանդ չէ, տեխնիկապես ու գիտելիքներով զինված չէ։

Այն, որ ամեն օր լրագրողները հանդիպում են իշխանությունների, չինովնիկների խոչընդոտներին, որ տարրական տեղեկություններ ստանալն անգամ բարդ է եւ խորամանկություն, կապեր ու տքնաջան աշխատանք է պահանջում։ Այն, որ պետական պաշտոնյան ու քաղաքական գործիչը կարող են նայել աչքերիդ մեջ ու ստել։ Այն, որ իրավապահները կարող են իրենց նախընտրելի՝ ծախու լրագրողներն ունենալ եւ նրանց միջոցով ցանկալի ինֆորմացիա տարածել։ Այն, որ լրատվական ծառայությունները վերածվել են ինֆորմացիան թաքցնող անառիկ բերդերի։ Այն, որ տարբեր ոլորտների անկախ մասնագետներ չկան, որոնք փորձագիտական գնահատականներ տան այս կամ այն երեւույթին։ Այն, որ լրատվամիջոցներն այնքան աղքատ են, որ արտերկրյա գործուղումներ չեն կարողանում ուղարկել, մարզերում թղթակիցներ չեն կարողանում պահել, էլ չենք խոսում հարեւան երկրներում պահելու մասին։ Այն, որ նոր վառ լրագրողներ գրեթե չեն հայտնվում դաշտում։

Այն, որ գնալով պակասելու փոխարեն ավելանում են փակ օղակները, փակ հանդիպումներ-քննարկումները, եւ ցանկացած քննադատական խոսք պատասխանատուները որպես անձնական վիրավորանք են ընդունում։ Այն, որ լուրջ մամուլը գնալով իր տեղը զիջում է սկանդալային վերնագրերով բամբասանքներ տարածող, գեղարվեստն էրոտիկայի հետ շփոթած, լուն ուղտ սարքող լրատվամիջոցներին։

Ա. Օ.

 

Դիտվել է 149 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan