Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

«Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ»․ Կարեն Կարապետյան (ֆոտոշարք)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ելույթ ունենալուց հետո դուրս եկավ դահլիճից ու համալիրի նախասրահներից մեկում մի քանի րոպե զրուցեց Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ։ Զրույցն ավարտելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։

Դիտարկմանը, թե համաժողովին մասնակից սփյուռքահայերն ասում են, թե Հայաստանում արտագաղթը գնալով շատանում է և այս տեմպերով Հայաստանը շուտով կդատարկվի, վարչապետն ասաց․ «Նախևառաջ ես ուզում եմ ասել, որ միգրացիոն պրոցեսներ բոլոր երկրներում կան։ Եվ այնպիսի իրավիճակ չի լինի, որ անկախ նրանից՝ մեր կյանքը որակապես ինչքան կլավանա, միգրացիոն պրոցեսները լինելու են։ Այդ իսկ պատճառով ի՞նչ պետք է անենք, պետք է այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացած երկիր»։

Այնուհետև հարցրեց վարչապետը, թե մենք կառավարության աշխատանքի ինչպիսի՞ գնահատականներից ենք կարծիք կազմում։ Լրագրողներից մեկը նկատեց՝ նրանով, որ մեր մաշկի վրա չենք զգում իրենց արած բարեփոխումների արդյունքները։
«Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ։ Ո՞նց եք տարբերում։ Այդ իսկ պատճառով, հարգելի լրագրողներ, մանավանդ տնտեսական ոլորտում աշխատողներ, մենք այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալը և ձեզ նույնպես տալիս ենք։ Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում, ԱՊՀ-ում։ Դա բավարա՞ր է, որպեսզի մեր քաղաքացիների բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ։

Ո՞ր քաղաքացիներն են իրենց մաշկի վրա ինչ-որ բան զգացել որը՝ չէ, շատ սուբյեկտիվ է։ Բայց մենք հստակ հաշվետու ենք՝ ինչ ենք արել․ 6.2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12.7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 22 տոկոս արտահանման աճ ենք արել, 28.5 տոկոս ներմուծման աճ ենք արել։ Շարունակե՞մ։ Բավարա՞ր է դա, որ մենք՝ բոլորս լավ զգանք մեզ։ Ո՛չ։ Ավելին, որևիցե երկիր չկա, որ բոլորը բավարարված լինեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իր կյանքի որակը փոխելով, իր պահանջներն էլ է փոխում»։

Վարչապետի կարծիքով՝ մենք չենք կարող մեր տնտեսությունը զարգացնել, եթե սեփականության նկատմամբ վստահություն չլինի, բիզնես կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հավասար պայմանների վերաբերյալ վստահություն չլինի։
Hraparak.am-ի հարցին, եթե ինքը չլինի կառավարության ղեկին, կստացվի՞ տնտեսական աճ ապահովել մեկ տարի անց ևս, Կարեն Կարապետյանն ասաց․ «Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ»։

Կարեն Կարապետյանը, սակայն, համառորեն չասաց՝ ինքը կլինի՞ այս պաշտոնին մեկ տարի անց, թե՞ ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 750 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan