Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ... Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծան... Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձին...
Հարցում

Ալավերդու վենդետան շարունակվեց Երևանում

Երեկ կեսօրին մայրաքաղաքի կենտրոնում՝ Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ սպանություն տեղի ունեցավ։ Ավտոմատից արձակված կրակահերթից վիրավորվեց Ալավերդի քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, իսկ նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանը՝ «Կակուլ» մականվամբ, սպանվեց։ Դեպքից րոպե անց «Մերսեդես» մակնիշի մի մեքենա արագ սլացքով հեռացավ դեպի Խանջյան փողոց։ Կրակոցների ու աղմուկի վրա Վերնիսաժի աշխատողները եւ բազմաթիվ այլ մարդիկ հավաքվեցին՝ թամաշա անելու։ Դեպքի վայրում էինք նաեւ մենք՝ լրագրողներս։ Մեկը մյուսին հարցնում էր՝ ի՞նչ եղավ, իսկ եղեւնու տակ սպանվածի դին էր, ոչ ոք չէր մոտենում օգնություն ցույց տալու, ու չգիտեին՝ ո՞ղջ է, թե՞ մեռած, նայում էին ու սուսուփուս հեռանում։ Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ անձը մահացած է։ Ոստիկանությունը դեպքի վայր ժամանեց մոտ 25 րոպե անց, ժապավենով սահման գծեցին եւ մարդկանց արգելեցին ելումուտը։ Ականատեսներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ միայն կրակոցներն է լսել, որից հետո կքանստել է։ Մի կին էլ եկել էր դեպքի վայր՝ պահանջելով, որ իր 17-ամյա աղջկան ոստիկանները բաց թողնեն, ում, կնոջ խոսքով, որպես ականատես տարել են հարցաքննության։ «Երեխայիս հետ նստած էի կողքի այգում, երեխան փորձել է մոտենալ, մտածել է, թե հրավառություն է»,- ասաց կինը՝ պնդելով, որ երեխան չի տեսել, թե ինչպես է մարդ սպանվել, միայն երկու տղամարդ է տեսել Վերնիսաժի ցայտաղբյուրի մոտ։ Կատարված դեպքն ազդել էր նաեւ զբոսաշրջիկների վրա։ Նրանք մոլորված հարցնում էին՝ ի՞նչ է պատահել, եւ երբ իմանում էին, զարմացած հեռանում էին։ «Թուֆենկյանում» հանգրվանած 2 զբոսաշրջիկ, որոնք թռիչքից ուշանում էին, չէին կարողանում մտնել հյուրանոց՝ իրենց ճամպրուկների ետեւից։

Վենդետան շարունակվում է

Շատ արագ պարզվեց, որ սպանությունը վենդետայի հետեւանք է եւ հին պատմություն ունի։ Լոռվա մարզի Ալավերդի քաղաքի 2 կրիմինալ խմբավորումների հակամարտության արդյունքն է դա։ Վերջին սպանությունը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 13-ին, Ալավերդիում։ Երկու կլանները հերթով սպանում են իրար՝ մեկը մյուսից վրեժ լուծելով։ Հունիսի 13-ին սպանվածը երեք մանկահասակ երեխաների հայր 30-ամյա Կամո Փիրուզյանն էր։ Նրա վրա կրակել էին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի դիմաց, հիվանդանոց չհասած՝ Փիրուզյանը մահացել էր։ 2016 թվականի մայիսի 19-ի կեսգիշերին, ըստ քրգործով հարուցված մեղադրանքի, Կամո Փիրուզյանի եղբայր Վարդան Փիրուզյանը կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին եւ Երեւան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին։ Վարդան Փիրուզյանը փախել էր Հայաստանից, վրեժը լուծել էին եղբորից։

Սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանն Ալավերդիում հայտնի էին որպես քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահներ։ Աբգարյանն անցյալ տարվա հունիսի 7-ի ընտրություններում աշխատում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից։ Վարդան Փիրուզյանն էլ Փարեմուզյանի մրցակից թեկնածու Արթուր Աբգարյանի կողմնակիցն ու մանկության ընկերն էր։ 2015-ի հոկտեմբերի 11-ին նույն Վարդան Փիրուզյանն Ախթալայի կամրջի վրա կրակոցներ էր արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ Hummer մակնիշի ամենագնացի ու նրան ուղեկցող Nissan Teana ավտոմեքենայի վրա։ Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր դաժանաբար ծեծել իր իսկ շքամուտքում։ Այս դեպքերից հետո Վահագն Աբգարյանն Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու մի խումբ թիկնապահներով։ Ասել է թե՝ հիմք ուներ զգուշանալու, նրան պարբերաբար ցանկացել են սպանել, սակայն չի հաջողվել, այս անգամ էլ կարծես թե փորձը ձախողվեց, քանի որ, թեեւ կյանքին վտանգ է սպառնում, բայց վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ բժիշկներն ասում են, որ կապրի։

Ովքե՞ր են կրակողները

Ոստիկանությունից հայտնում են, որ սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունն իրենց հայտնի է (թերեւս, հայտնի է նաեւ ողջ Հայաստանին)։ Նրանք որոնվում են, սակայն ոչ մի անուն դեռ չի հայտնվում։ Մեզ հասած տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողներն ավտոմեքենայով փախել են Նոր Նորքի 1-ին զանգվածի 92-94 շենքերի հատվածը։ Այնտեղ ավտոմեքենան թողել են եւ կրկին փախուստի դիմել։ Երեկ այդ հատվածում իրավապահների կուտակումներ կային։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ոչինչ չեն կարող ասել, միայն նշեցին, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ, մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը տեղյակ չէ, թե ինչ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ «Ես Վրաստանում եմ հիմա, համաժողովի եմ մասնակցում։ Տեղյակ չեմ, թե ինչ է եղել։ Ես կզանգեմ՝ կճշտեմ»,- ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը։

ՀԳ․ Ողջ օրը համացանցն արձանագրում էր ոստիկանության վատ աշխատանքը։ Ոմանք նախարար Վանո Սիրադեղյանին էին հիշել, որն այն ծանր 90-ականներին կարողացավ երկիրը մաքրել կրիմինալից եւ քաղաքացիների կյանքի անվտանգությունը երաշխավորել։ Իսկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ լրատվամիջոցներում շրջանառվող Լոռվա մարզի նախկին 3 սպանությունները բացահայտվել են, եւ նկարագրեց, թե ինչ քրեական գործեր են հարուցվել դրանցով։ Մնում էր, որ սպանություններ կատարվեին, եւ քրգործեր չհարուցվեին։ Իսկ ռելիզից չէր երեւում, թե ով ինչքան է պատժվել, եւ հանցագործները որտեղ են այժմ գտնվում։ Ի վերջո, հանրության պահանջը պոստ-ֆակտում քրգործերի հարուցումը չէ, այլ հանցագործությունների կանխումը, հասարակական անվտանգության ապահովումը, ապօրինի զենքի առգրավումը, հանցավոր մտադրությունների բացահայտումը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 791 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan