Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 01.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ելք»-ի հանրահավաքը՝ լուսանկարներով Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց. Մխիթարյանը խ... Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ ... Պանրի չարաշահումը կարող է բերել քաղցկեղի Ժողովուրդը կընտրի Զարուհուն, բայց իշխանությու... Մոսուլում ամերիկացի զինվորական է զոհվել Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվ... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը «Սո... Կորած քաղաքացուն շարունակում են որոնել Հասան Ռոուհանին կոչ է արել ընտրողներին չընտրե... Ինչու՞ է վարչապետը նյարդային դարձել․․․ Տարոն Մարգարյանին կոչ եմ անում, որ ավելի արագ... «Իսրայել Խա-Յոմ» պարբերականի գլխավոր խմբագիրը... Պետք չէր ապրիլի 2-ը դարձնել գրպանահատների խրա... Դոնալդ Թրամփը խախտել է հարյուրամյա ավանդույթը... Մեր քաղաքն այնպիսի խնդիրներ ունի, որ մեզ այդ ... Իրադրությունն առաջնագծում Օրվա խաղերի անոնս Սպասվում են հոսանքազրկումներ Մարզերում կիրականացվի հակակարկտային պիլոտային... Մեկ օր ջուր չի լինելու ՀԲ-ն Վրաստանին 47.2 մլն եվրո վարկ կհատկացնի բ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար «Բավարիան» ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի կոչո... Պակիստանում ԻՊ գրոհայինները «Թակիբանի» բարձրա... Կուբայում ռադարներից անհետացած ինքնաթիռը կործ... Brexit-ի հարցով բարդ բանակցություններ են սպաս... Թուրքիայում աշխատանքից ազատել են մոտ 4 հազար ... Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի... Ինտերպոլը մերժել է Արսենի Յացենյուկի նկատմամբ... ԵՄ գագաթաժողովում ընդունվել են Brexit-ի հարցո...
Հարցում

Ամենանշանակալիցը Վատիկանում էր, երբ պատարագ էինք երգում Հռոմի պապի հետ․ Մելինե Գալոյան

Մելինե Գալոյանը սկսել է երգել ութ տարեկանից, Գյումրիից է։ Ասում է՝ երաժշտական ընտանիքում եմ ծնվել, մեծացել, հորաքույրները երաժիշտներ են, պապը նույնպես եղել է երաժիշտ, քույրը՝ Մանեն, ապրում է ԱՄՆ-ում, օպերային երգչուհի է։

19-ամյա Մելինեն իր առաջին քայլերն արել է երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, Երազիկ Հարությունյանի դասարանում, հիմա սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսում, ջազի եւ վոկալի բաժնում։ Թեեւ հայրը ցանկանում էր, որ ինքը նկարչուհի դառնա, սակայն Մելինեն ընտրում է երգարվեստը։
Մելինեն մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, արժանացել կրկնակի ոսկե մեդալի։ Այժմ նա երգում է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի հետ նա շրջագայել է տարբեր երկրներում։

«Ամենանշանակալիցը Վատիկանում էր, երբ պատարագ էինք երգում Հռոմի պապի հետ միասին, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը։ Նույն պատարագը երգեցինք Գյումրիում, երբ եկել էր Հռոմի պապը։ Ինձ համար դա մի անհավատալի իրադարձություն էր»,- հիշում է Մելինեն։

Մելինեն կարծում է, որ միայն երգելով չէ, երաժիշտը, երգիչը պետք է լինեն գրագետ։
«Ձայնային տվյալներ պետք է ունենալ, դրանք պետք է մշակվեն, բայց պետք է լինել գրագետ։ Տաղանդը պետք է մեկտեղվի մարդկային լավ որակների հետ, որպեսզի կարողանաս երաժշտության ասպարեզում հասնել հաջողության։ Անընդհատ պետք աշխատես քեզ վրա, իսկ հմայքը, գեղեցկությունը գործի կեսն են»,- ասում է Մելինեն։
Հետո Մելինեն որոշել է մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, եղել է Հայկոյի թիմից։

«Ես փորձ չունեի, այնտեղ կային փորձառու երգչուհիներ։ Փորձերի ժամանակ միշտ վերջում էի երգում, ոչ մեկն իմ մեջ չէր տեսնում մրցակից։ Ստացվեց այնպես, որ ամեն փուլում ես անցնում էի։ Առաջին գալա-համերգի ժամանակ քվեարկությամբ ես ստացել էի ամենաշատ ձայները՝ Գյումրիի շնորհիվ»,- պատմում է Մելինե Գալոյանը։ Իսկ «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելը մեծ փորձ է եղել իր կյանքում, որից հետո մասնակցել է տարբեր համերգների։ Մելինեն ասում է, որ ինքը չի երգի 6/8, քանի որ Հայաստանում 6/8-ը համարվում է ռաբիս երաժշտություն։ «Վատ եմ վերաբերվում, ինքս երբեք փողի համար չէի երգի։ Չի կպչում սրտիս, որքան էլ այն պահանջված լինի»,- ասում է մեր զրուցակիցը։

Մելինեին ոգեւորում է Հայաստանում ռոքասերների առատությունը։ Նա դրանում համոզվել է, երբ երկու տարի առաջ տեսել է, թե որքան շատ մարդ էր ներկայացել Հայաստան ժամանած Սերժ Թանկյանի «System of Down» խմբի համերգին։
Ապագա նախագծերի մասին խոսելիս՝ Մելինեն ասում է, որ ինքն ունի նոր երգ, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մոտակա ժամանակներում նախատեսում է նկարահանել տեսահոլովակ։

Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի։

 

Դիտվել է 900 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan