Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

ԱՄՆ-ն հարվածեց Սիրիային. Putin-շոուն ավարտված է

Ինչպես երեկ արդեն հաղորդել էինք, Երեւանի ժամանակով ուշ երեկոյան գրեթե կայծակնային արագությամբ համաշխարհային ողջ լրատվադաշտում տարածվեց լուրը, որ ԱՄՆ նախագահը վերջապես դիտարկում է Սիրիայում ռազմական ինտերվենցիա կատարելու տարբերակը:

Երեւանի ժամանակով գիշերվա ժամերին ԱՄՆ ռազմական ինտերվեցիան իրականացվեց. Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ավիակիրից 59 Tomahawk կոչվող հրթիռներ արձակվեցին սիրիական Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայի ուղղությամբ: Իմիջիայլոց հաղորդվում է, որ այդ ավիաբազայում խորհրդային ժամանակներից մինչեւ այսօր կարելի է գտնել ռուս զինվորականների: Եվ իհարկե դա ճիշտ այն ավիաբազան է, որտեղից օդ բարձացած Ասադի ռեժիմի ինքնաթիռները ապրիլի 4-ի առավոտյան քիմիական հարձակում էին իրականացրել Սիրիայի քաղաքացիական բնակչության հանդեպ Իդլիբի շրջանում:

Նախագահ Թրամփի` Սիրիայում ռազմական ինտերվենցիա իրականացնելու մտադրության մասին հայտնի դառնալուց մինչեւ Հոմսին մերձակա ավիաբազայի հրթիռակոծումը տեւած մի քանի ժամվա ընթացքում անվերջ հնչում էին հարցերն ու կռահումները, թե ԱՄՆ ռազմական ինտերվեցիան ի՞նչ բնույթ կկրի, ինչպիսի՞ն կլինի Ասադի արձագանքը, ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն Սիրիայում սարդոստայն հյուսած ռուսական եւ իրանական գործակալների ու զինվորականների ցանցերը: Սակայն ամեն պարագայում պարզից էլ պարզ էր, որ երեքուկես տարի առաջ, 2013-ի օգոստոսին Ասադի կողմից սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենք գործադրելուց եւ նախագահ Օբամայի նախանշած կարմիր գիծը հատելուց հետո ԱՄՆ-ից հակահարված չստանալը քաջալերեց ու լկտիացրեց Բաշար Ասադին, նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Եթե Ասադի կարգի իրենից ոչինչ չներկայացնող, սեփական բանակի հրամանատարությունը գրեթե «Իրանի հեղափոխության պահապանների գնդի» գեներալներին հանձնած եւ հազիվ սեփական քաղաքացիների դեմ պատերազմական հանցանքներ իրականցնող ֆիգուրի համար քիմիական զենք գործադրելը, ԱՄՆ նախագահի նախագուշացումն անտեսելը, կարող էր գրեթե անհետեւանք անցնել, այլեւս Վլադիմիր Պուտինի կարգի լճացած տնտեսություն, միջուկային զենք եւ իմպերիալ միրաժներ ունեցող գործչին ի՞նչը պիտի ետ պահեր Ղրիմ ներխուժելուց եւ Եվրոպան ապակայունացնելու փորձերից: Հասկանալիորեն ոչինչ չէր կարող ետ պահել եւ չպահեց: Հետեւաբար, եթե այժմ էլ Ասադը անպատիժ մնար, ով կարող է պատկերացնել, թե Ասադի եւ Պուտինի ամենաթողությունն ու հանցագործությունները ուր կհասնեին: Ողջ քաղաքակիրթ աշխարհն էր գիտակցում, որ միայն ԱՄՆ ռազմական հարվածն է ի զորու երկիր իջեցնել իրականության ամեն զգացում կորցրած Ասադին եւ Պուտինին:

Հենց ԱՄՆ-ի կողմից միջամտելու եւ Մերձավոր Արեւելքում կարգուկանոն հաստատելու անհետաձգելի անհրաժեշտությունն էր ընկած ապրիլի 5-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ դեսպան Նիկի Հելիի հայտարարության հիմքում, որ ՄԱԿ-ը կոչված է ապահովելու միջազգային հանրության համատեղ քայլերը, սակայն լինում են իրավիճակներ, երբ իրադրությունը պահանջում է միակողմանի քայլեր: ԱՄՆ-ը իր միակողմանի քայլը կատարեց պատժելու համար միջազգային պարտավորություները կոպտորեն ոտնահարող եւ սեփական ժողովրդի դեմ պատերազմական հանցագործություներ իրականացնող Բաշար Ասադի ռեժիմին: ԱՄՆ հրթիռային հարվածները, որքան էլ ռազմական առումով կարեւոր են եւ ոչնչացրել են Ասադի ռեժիմի համար էական ռեսուրսներ, անհամեմատ մեծ է այդ հարվածների քաղաքական նշանակությունը: ԱՄՆ-ը ցույց տվեց, որ Մերձավոր Արեեւլքի անտերունչ եւ բարձիթողի վիճակն ավարտված է, ԱՄՆ-ը այլեւս տարածաշրջանում է, եւ կպատժվի յուրաքանչյուրը, ով չի ճանաչի սեփական չափը, չի հարգի միջազգային իրավունքն ու նորմերը:

Սա հենց այն է, ինչի մասին Մերձավոր Արեւելքում խնդրում, երազում էին արդեն քանի տարի, եւ օրինաչափ է, որ ոգեւորությունը պատել է սիրիական ապստամբներին աջակցած երկրներին: Գործնականում ԱՄՆ-ի վճռական վերադարձը եւ հարվածը Ասադին ողջունեցին եւ սատարեցին բոլորը` Եվրոպայից մինչեւ Մերձավոր Արեւելք, Ավստրալիա ու Ճապոնիա, բացառությամբ Բաշար Ասադի հանցակիցներ Ռուսաստանի եւ Իրանի: Անգամ Չինաստանը, որի նախագահը այս պահին ԱՄՆ-ում է, Թրամփի Mar-a-Lago կալվածքում, երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ իշխանությունների հետ, հայտարարել է, որ Չինաստանը դատապարտում է քիմիական զենքի գործադրումը ցանկացած պարագայում, ցանկացած մեկի կողմից: Միայն Կրեմլն է հայտարարել, թե ԱՄՆ-ի կողմից իրականացված Սիրիայի հրթիռակոծումը ագրերիայի ակտ է ինքնիշխան պետության հանդեպ: Ինչ-որ դատապարտում էլ հնչել է Իրանի հեռուսաէկրաններից:

ԱՄՆ-ի հնչեղ վերադարձը Մերձավոր Արեւելք նշանակում է, որ Putin-շոուն ավարտված է: Պատահական չէ, որ Թուրքիան հենց լսեց ԱՄՆ հնարավոր ռազմական ինտերվենցիայի մասին վայրկենապես մի կողմ փախչեց Ռուսաստանից` հայտարարելով, թե Սիրիայի հարցով բանակցություններն այլեւս անիմաստ են: Առաջիկա ժամերին կամ օրերին կերեւա նաեւ Իրանի արձագանքը: Ի վերջո Ասադի ռեժիմի գրեթե ողջ զինուժը Իրանի հեղափոխության պահապանների գնդի al-Quds ստորաբաժանման զինյալներն են` գեներալ Քասեմ Սոլեյմանիի հրամատարությամբ եւ դարձյալ վերջինիս ենթարկվող Հեզբոլլահ ահաբեկչական ցանցը: Տեսնենք, արդյո՞ք Թեհրանը կորոշի Սիրիայում պատերազմել մինչեւ արյան վերջին կաթիլը, քանի որ նման սցենարի դեպքում գեներալ Սոլեյմանիի եւ al-Quds-ի պարտությունը անխուսափելիորեն կհանգեցնի Իրանի թեոկրատական ռեժիմի տապալման:

Գալով Ռուսաստանին վերջինս չի կարող չգիտակցել, որ 2013թ․-ի օգոստոսին Օբամայի կողմից Սիրիային չհարվածելու արդյունքում առաջացած Ռուսաստանի ամենաթողության ու լկտիության շրջանին վերջակետ դրվեց: Հիմա Ռուսաստանը ձայնը կտրած ետ է քաշվելու ոչ միայն Մերձավոր Արեւելքից եւ Եվրոպայից, այլ հեռանկարում` առհասարակ միջազգային ակտիվությունից: Կրեմլի համար բավական էր, որ իրեն հաշվի չառան Ասադի ուժերին հարվածելիս, նույնիսկ երբ այդտեղ գտնվում էին ռուս զինվորականներ: Որքան տեսանելի է Հյուսիսային Կորեայի դիկտատորի դեմ գործողություններն էլ համաձայնեցվելու են կամ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, կամ ԱՄՆ-ն միանձնյա քայլեր կձեռնարկի: Իսկ Բաշար Ասադին կամ Կիմ Չեն Ընին իրենց տեղը ցույց տալը, առավել եւս պատժելը եւ միջազգային արդարադատության առջեւ կանգնեցնելը չի կարող ահազանգ չդառնալ Պուտինի եւ Ռուսաստանի համար:

Վերջապես ԱՄՆ-ի վերադարձը եւ դոմինանտությունը Մերձավոր Արեւելքում ավելի քան բխում է Հայաստանի շահերից: Ի վերջո Թրամփի ընտրությունից հետո հատուկենտ դրական հանգամանքներից մեկը սպասումն էր, որ նա Ռուսաստանի հետ կվարվի ավելի խիստ, քան ԱՄՆ նախագահները նախկինում: Երեկվա հրթիռային հարվածները ցույց տվեցին, որ Թրամփը հակվել է սպասումները արդարացնելու: Դա հրաշալի է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 2449 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan