Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Ինչու Արտաշատի հրապարակում չէր Մո... «Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Ինչու Արտաշատի հրապարակում չէր Մո... «Հրապարակ». Գաղտնի հանդիպում Ծաղկաձորում «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է պատրաստվում ք... ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ...
Հարցում

«ՀԺ». Վլադիմիր Պուտինի պատմական հայտարարությունը. Բաքվում խուլ հիստերիա է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով եւ 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, եւ վերջին պահին տեղի ունեցավ նաեւ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը:

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչեւ վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն եւ Եվրոպան:

Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որեւէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության եւ սպասվող ԱԺ ընտրությունների մասին:

ԱԺ ընտրությունների շեմին սույն հայտարարությունը փաստի հետ հաշտվելու եւ Հայաստանի հետ նոր մակարդակի հարաբերոթյուններ կառուցելու ազդանշան է:

Թեմային ՌԴ նախագահը մի քանի անգամ է անդրադարձել: Նեղ կազմով հանդիպման սկզբում էլ նա ասել է. «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»:

Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես առաջկցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաեւ ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Վերջին անգամ այսպիսի փաստաթուղթ ընդունվել էր 2013-ին, որն ավելի շատ հերթապահ թուղթ էր, առանց հեռանկարի:

Մարտի 15-ի հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածում ասվում է. «Նախագահները ընդգծեցին 2016-ի մայիսին եւ հունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն»:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:

Ենթադրվում է, որ Բաքուն այս առիթով հիստերիայի մեջ է, ինչն առայժմ խուլ է, բայց մոտ ապագայում շատ բարձր կհնչի: Թեեւ չի բացառվում, որ երեկ Արցախի ՊԲ հրամանատարի հետ կատարված դեպքը, առաջին արաձագանքն էր:

Վլադիմիր Պուտինին չհաջողվեց Սերժ Սարգսյանին վերադարձնել բանակցություններին, բայց դա դեռ չի նշանակում, որ նրան կհաջողվի ստանալ Ալիեւի համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասով: Այսինքն մի կողմից` հայ-ռուսական ճգնաժամը հաղթահարվելու շեմին է, իսկ մյուս կողմից` ԼՂ հարցում հետապրիլյան ճգնաժամը կայուն պահպանվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 697 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan