Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ
Ամենաընթերցված լուրերը
Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից
Հարցում

Որքա՞ն ընտրագրավ են վճարելու ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուները

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելիս պետք է բավարարել Ընտրական օրենսգրքի պահանջներից մեկը՝ ԿԸՀ վճարել ընտրական գրավ: Այս հանգամանքը կաշկանդում է բավարար ֆինանսական միջոցներ չունեցող, սակայն առաջադրվելու հավակնություն ունեցողներին: 

Ըստ օրենքի՝ մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն եւ ավագանու անդամն ընտրագրավ չեն վճարում: 500-1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1000-2000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի, 2000-4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 150-ապատիկի, ավագանու անդամը` 20-ապատիկի, 4000-10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 300-ապատիկի, ավագանու անդամը` 30-ապատիկի, 10 000-70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 500-ապատիկի, ավագանու անդամը` 70-ապատիկի, իսկ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 1000-ապատիկի, ավագանու անդամը` 100-ապատիկի չափով ընտրական գրավ:

Ընտրական օրենսգրքի հոդված 25-ը սահմանում է ընտրական գրավի վերադարձի պայմանները: Ըստ այդմ՝ թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները ԿԸՀ հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ, որը վերադարձվում է․ 1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու, 2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցության դեպքում` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, 3) մինչեւ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու, 4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու եւ նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ 5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում: Մյուս բոլոր դեպքերում ընտրագրավի գումարը չի վերադարձվում՝ գնում է պետբյուջե:
Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ կայքում զետեղված է տեղեկատվություն համայնքներում ընտրողների թվի, գրավի չափի եւ համայնքում ավագանու անդամների քանակի վերաբերյալ: Ըստ այդ տեղեկանքի՝ համայնքի ղեկավարի համար նախատեսված ամենամեծ՝ 500 հազար դրամ ընտրագրավը պետք է վճարեն Ապարան, Արարատ (քաղաք), Վարդենիս, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Եղվարդ, Չարենցավան, Ախուրյան, Անի, Սիսիան, Կապան, Գորիս, Բերդ համայնքներում առաջադրվող թեկնածուները: Այս համայնքներում ավագանու անդամի թեկնածուները պետք է վճարեն 70 հազար դրամ ընտրագրավ:

300 հազար դրամ ընտրագրավ պետք է վճարեն Ծաղկահովիտ, Արագածավան, Այնթապ, Սարուխան, Գեղամասար, Ճամբարակ, Գյուլագարակ, Ախթալա, Լոռի Բերդ, Մեծավան, Սարչապետ, Օձուն, Մեղրաձոր, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մարմաշեն, Քաջարան, Արենի, Գլաձոր, Եղեգիս համայնքների ղեկավարի թեկնածու առաջադրվածները: Ավագանու անդամի թեկնածուները պետք է վճարեն 30 հազար դրամ:
150 հազար դրամ ընտրագրավ էլ պետք է վճարեն Այգեհովիտ, Աչաջուր, Շնող, Մարգահովիտ, Ծովինար, Ձորագյուղ, Շողակաթ, Լճաշեն, Ավշար, Այգավան, Դարակերտ, Ոսկեվազ, Սասունիկ, Ալագյազ համայնքների ղեկավար առաջադրված թեկնածուները: Ավագանու անդամի թեկնածուներն էլ հիշյալ համայնքներում 20 հազար դրամ ընտրագրավ կվճարեն:

100 հազար դրամ ընտրագրավ կվճարեն Կաթնաղբյուր, Նշավան, Ծաղկալանջ, Շիրակամուտ համայնքների ղեկավարների թեկնածուները, ավագանու անդամի թեկնածուներն էլ՝ 15 հազար դրամ: Իսկ, ահա, Լեռնարոտի, Դդմասարի, Պարտիզակի, Սուսերի, Լանջառի, Նորաշենի, Չկալովկայի, Ախպրաձորի, Գեղաքարի, Լճավանի, Մաքենիսի, Ենոքավանի ավագանու անդամի եւ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվածներն ընտրագրավ չեն վճարի, քանի որ այդ համայնքները հազիվ 500 բնակիչ ունեն: Նշենք, որ վերոհիշյալ համայնքներում առաջադրումներն արդեն սկսվել են եւ կտեւեն մինչեւ հոկտեմբերի 6-ը: Մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Ապարան, Չարենցավան, Վարդենիս, Ծաղկահովիտ, Անի, արդեն իսկ առաջադրումներ եղել են: Հիմնականում առաջադրվել են համայնքների (նաեւ՝ խոշորացված) գործող եւ նախկին ղեկավարները:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 283 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan