Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

Տարօրինակ է, որ այս ընկերությունը նորմալ շահույթ չունի

«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն հանվել է վաճառքի: Այն ներառված է պետգույքի մասնավորեցման 2017-20թթ. ցանկում: Ամբողջական պետական բաժնեմասով այս հիմնարկը գտնվում է պետական գույքի կառավարման վարչության կառավարման ներքո՝ Երեւանի Կոմիտասի 49 հասցեում: 

Գոյության 20 տարում երեք ղեկավար մարմին է փոխել: Ստեղծվել է բնապահպանության նախարարության 1997թ. դեկտեմբերի 26-ի հրամանով: 2008թ. մայիսին լիազորությունները վերապահվեցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ՝ պետական գույքի կառավարման վարչությանը:

2012 թվականից վարչությունը «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ում պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցչի մրցույթ է հայտարարում՝ մեկ տարի ժամկետով, լիազոր ներկայացուցչի ամսական 143 հազար դրամ աշխատավարձով:
Ընկերությունն իրականացնում է գիտահետազոտական, մեթոդական, գիտագործնական եւ նախագծային, այդ թվում` օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրում, որոնում, հետախուզում, դրանց իրականացման նախագծերի մշակում:
Այս ընկերությունը ներառվել է նաեւ պետական գույքի 2006-2007թթ. եւ 2012-2013թթ. մասնավորեցման ցանկերում: 2013-ին նախատեսված էր մասնավորեցնել չորրորդ եռամսյակում, սակայն գնորդ չունեցավ:

Վերջին անգամ «Գեոէկոնոմիկան» հանվեց վաճառքի՝ համաձայն կառավարության 2017թ. մարտի 16-ի որոշման: Մայիսի 29-ին պետգույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրավիրել էր «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի աճուրդին: Գնահատված արժեքն ընդամենը 3 մլն․ 977 հազար 900 դրամ էր, որքան եւ դրվեց մեկնարկային գինը: 200 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով: Գնորդ չեղավ:

Ընկերության պարտավորությունները 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 61 մլն․ 49 հազար 300 դրամ, այդ թվում՝ կարճաժամկետ փոխառություններ` 10 մլն․ 161 հազար, կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 224 հազար 500, ստացված ընթացիկ կանխավճարներ` 45 մլն․, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պետբյուջեին` 978 հազար 200, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4 մլն․ 502 հազար 500, կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին` 183 հազար 100 դրամ: Ակտիվների գնահատված արժեքը կազմել է 65 մլն․ 27 հազար 200 դրամ: Ընկերությունն անշարժ գույք չունի: Նրա հիմնական միջոցների քանակը` արտադրական, տնտեսական գույք, գործիք եւ այլն, 36 հատ է: Ունի ցուցակային գրանցված 22 եւ փաստացի 15 աշխատող:
Ներկայում «Գեոէկոնոմիկան» գործունեություն է ծավալում: 2016թ․ պետական բյուջե, որպես տարեկան շահութաբաժին, վճարել է 183 հազար 150 դրամ: Ընկերության կուտակած շահույթը 2016թ. կազմել է 4012.8, 2015թ.՝ 3658.2 դրամ: Ակտիվների շահութաբերությունը 2016-ին կազմել է 0.201 տոկոս, 2015-ին՝ 0.001:
Միանգամայն տարօրինակ է, որ պետական այս ընկերությունը չի կարողանում նորմալ շահույթ ապահովել:

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում բնական պաշարների ոլորտում տրամադրվել է 21 թույլտվություն, որից 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություն։ Այսինքն՝ այս ընկերությունը կարող է նորմալ գործել, հանքերի անխնա շահագործման այս ընթացքում հետախուզական աշխատանքների լայն հնարավորություն կա: Սակայն, ի հակառակ հանքի, պետական ընկերությունը խոշոր գործ չունի: Գրանցվել են դեպքեր, երբ հենց կառավարությունը երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիան վերցրել է «Գեոէկոնոմիկա» ընկերությունից՝ նախապատվություն տալով ռուսական ընկերության: Մասնավորապես, 2007թ. ապրիլի 19-ին կառավարությունը «Գեոէկոնոմիկային» տվեց Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման եւ հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն՝ 5 տարի ժամկետով: 2009թ. ուժը կորցրած ճանաչեց որոշումը՝ իրավունքը հանձնելով «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ռուսական կողմին: Այս ընկերությունը մի շարք հանքեր է բացահայտել: Ամենամեծերից էր Աբովյանի երկաթի հանքի հայտնաբերումը՝ 309.4 մլն․ տոննա երկաթի հանքաքարով:

Այնպես որ՝ այս հիմնարկի վատ աշխատանքի հիմնական պատասխանատուն հենց կառավարությունն է, ու, վստահաբար, կոպեկներով մասնավորեցումից հետո գործադիրն ավելի շահագրգիռ կլինի «Գեոէկոնոմիկային» աշխատանքով ապահովել:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 188 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan