Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Գուանչժոու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վ... Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը Հայ արիական միաբանությունը ընդդիմադիր է և իշխ...
Ամենաընթերցված լուրերը
Փրկարար գործողության արդյունքում Իսպանիայի ափ... Խոստովանիր մեղքդ, որդյակս․․․ 10-ամյա երեխայի սենյակում հսկա պիթոն են հայտն... Մոսկվան Բիշկեկի և Աստանայի հետ բանակցում է Սի... Թիլլերսոնը զանգահարել է Լավրովին Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իր են հայտնաբ... Ո՞ւմ է քաղաքապետը օգնություն տվել ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսա... Անթիվ, անհամար բաներ են լցրել, հագեցրել, բայց... Մխիթարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին Կարելի է փակել քրեական դատավարության օրենսգիր... Փարիզում փորձել են կողոպտել ռուսական պատվիրակ... Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ երկրորդ Նախա... Օրենքը դեռ «հում» է Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը Ղրղզստանում գազալցակայանի պայթյունից վիրավորն... Թող մի 50 ռուսերեն տերմին էլ մտցնեին կառավարո... Տաքսու վարորդները բողոքի ցույց կանեն վաղը Հայ արիական միաբանությունը ընդդիմադիր է և իշխ... ԵՄ-ն «անկենսունակ» է համարում ԼՂ հարցում առկա... Հակառակորդը, տալով 4 զոհ, նահանջել է. հաղորդա... ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տես... Երթևեկության կարգավորման համար անենք գոնե այն... Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտն... Կյանքի կանոններ Վիկտոր Ցոյից Ռուսաստանը նոր տվյալներ չունի ալ-Բաղդադիի զոհ... Ավստրիայում մուսուլման երեխաների համար նախատե... Փոքրիկ Արեգը կմնա մոր մոտ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ըն... Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգրադ ԱՄՆ հարավ-արեւմուտքում անոմալ շոգի պատճառով չ... Կոնֆեդերացիաների գավաթ․ Մեքսիկա-Նոր-Զելանդիա՝... Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը ղարաբաղյան... Կոնֆեդերացիաների գավաթ․ Ռուսաստանը պարտվել է ... Ֆրանսիան նոր կառավարություն ունի ԱՄՆ-ում F-16 է կործանվել Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը ... ԻՊ ահաբեկիչները Մոսուլում մզկիթ են պայթեցրել ... Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Հյուսիսա... Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել գե... «Դիլխոր» Կարեն Կարապետյանը եւ աշխույժ պատգամա... Նավթի գները համաշխարհային շուկայում շարունակո... Ադրբեջա՞ն, թե՞ Սիրիա-2 Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է յոթ ... Ասել են՝ ընտրակաշառքը չվերցնես, տունդ կպայթեց... Կառավարության ծրագրում մշակույթը ներկայացված ... ՀՀԿ-ի 90 տոկոսը չգիտի, թե ինչ բան է ծրագիրը․ ... Սպիտակ տունը չի հաստատել Գերմանիայում Պուտին-... Արդյոք ՀԱՊԿ խաղաղապահ ոստիկանությունը կտեղակա...
Հարցում

Հաց բերողի սպանության համար անմիջական պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը․ Արթուր Սաքունց

«Իրավապաշտպանների արձագանքը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին եւ վերջին զարգացումներին» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը դարձավ խորհրդանիշ։ Նրա դիտարկմամբ՝ Հաց բերողը մարդ էր, որը չուներ քաղաքական հավակնություններ, անհայտ էր հանրությանը, սակայն իր կյանքը վտանգելով, հաց հասցրեց «Սասնա ծռեր»-ին։ Իրավապաշտպանը հիշեց, որ, սկսած 1988 թվականից, Հայաստանում ոչ մի հացադուլավոր չի հասել իր պահանջների բավարարմանը։ Այս դեպքում էլ, ըստ նրա, իշխանություները սպասում էին, որ Հաց բերողը չի գնա մինչեւ վերջ, դուրս կգա հացադուլից։ Սակայն նա ցույց տվեց, որ մարդը կարող է սկզբունքներ ունենալ եւ հպատակության չգնալ։ Ավետիք Իշխանյանն առաջարկում է Վերնիսաժում տեղադրել Հաց բերողի արձանը, քանի որ նա աշխատել է այնտեղ։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննարկման ժամանակ նշեց, որ պետք է պայքարել, որ իրավական լուծում տրվի Հաց բերողի հետ կատարվածին, մեղավորներն անպայման պատժվեն։

Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Արթուր Սարգսյանը դարձավ ներկա իշխանությունների հերթական զոհը, ավելացավ Մարտի 1-ի զոհերին։ Նրա կարծիքով՝ Հայաստանում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են բանտ գնալ, հրապարակ դուրս գալ եւ պայքարել, հացադուլ հայտարարել։

Իրավապաշտպան, Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ներկա համակարգը հակված չէ փոփոխությունների եւ պատժում է իր դեմ դուրս եկողներին։ Նա հիշեց, թե ինչպես Հյուսիսային Իռլանդիայում ապստամբների խումբը պայքարեց եւ հասավ նրան, որ իրեն ճանաչեցին որպես ռազմագերի։ Արթուր Սարգսյանի մահը իրավապաշտպանը համարում է սպանություն, որի համար անմիջական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հրահանգով են երկրորդ անգամ կալանավորել Արթուր Սարգսյանին, քանի որ Հաց բերողը երբեւէ փախուստի փորձ չի արել, չի խուսափել նախաքննությունից։

Հաց բերողի մահվան համար, ըստ իրավապաշտպանի, պատասխանատվություն են կրում նաեւ Գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայությունը, քրեակատարողական հիմնարկը, դատավորը, արդարադատության նախարարը, քանի որ նրանք ապօրինի հրաման կատարողներ են։ Արթուր Սաքունցը վերին աստիճանի ցինիզմ որակեց այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք չպայքարեցին Հաց բերողի ազատության համար, անձնական երաշխավորությամբ չստորագրեցին, սակայն այսօր ցավակցողի դերում են հայտնվել։

Դիտվել է 526 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan