Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Սյունիքի մարզպետը շանտաժի՞ է անցել Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե...
Ամենաընթերցված լուրերը
Սյունիքի մարզպետը շանտաժի՞ է անցել Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս... Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Նավասարդ արքեպիսկոպոսն ու Միքայել եպիսկոպոսը ... Քաբուլում պայթյունից զոհերի թիվը հասել է 35-ի... Դոնբասի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը մի շարք հ... Երթուղայինի վթարից տուժած 7 քաղաքացիներից 4-ը... Քաբուլում պայթյունից զոհերի թիվը հասել է 35-ի... Շահեն Հարությունյանի դեմ վարչական դատարան ներ... Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը «Գազպրոմը» դրական է համարում ԵՄ դատարանի որոշ... Հանրապետության հրապարակում ուժեղ քամուց լուսա... Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների և այլ հարցե... Հենրիխ Մխիթարյանի «հաջորդ կինը» Ջուլիա Ռոբերտ... Կիեւում խոսել են Մինսկյան ձւեաչափի բանակցությ... Այսօր Մեռելոց է, օրը՝ աշխատանքային Քննություն է տարվում՝ կախված վիճակում հայտնաբ... Պեկինում տղամարդը մկրատով հարձակվել է ուղեւոր... Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհին մեքենան շրջվել է....
Հարցում

Ոտքերիս տակ ցեխ կա, կապում եմ հազար հոգու հետ, բայց ալարում եմ վերցնել. հարցազրույց Արթուր Գևորգյանի հետ

Լուսանկարը` Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնի

«Բազմիցս ասել եմ, բայց չեմ զլանա ասել և հայտարարում եմ, որ գյումրեցին ոտքի է կանգնել, տնակում ապրողն իր աշխատավարձից մի տոկոսն է տալիս, որպեսզի իր կողքի հարևանը, մյուսը տուն ստանա և դուրս գա այդ անմարդկային վայրենի, պայմաններից».- գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանն օրեր առաջ իր ընկերների հետ եկել էր Երևան, նրանց հետ շրջեց առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրասենյակներով, քաղգործիչների ուշադրությունը հրավիրելով բազմիցս չարչկված Գյումրիի տնակների խնդրի վրա: Hraparak.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրենի հետ:

-Պարո Գևորգյան, բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ, հանրությունն ինքն իրեն «փիլիսոփայական» հարց է տալիս, թե որտե՞ղ են մեր մտավորականները, ովքեր մեզ պետք է ուղղորդեն և օգնեն ընտրություն կատարել։

-Ձեր մտավորականն այսօր խոշոր փիլիսոփայական, կամ չգիտեմ պետական հարցեր քննարկելու փոխարեն շատ պարզ խնդիր է լուծում, Գյումրվա տնակներից ազատում է այն մարդկանց, ովքեր -40 աստիճանի տակ մի ամիս ապրել են և եկել է իր ձեռքն է պարզում, դրամ է խնդրում կուսակցություններից, որպեսզի մի ընտանիք գնա չոր պատերի մեջ ապրի, մի երեխա չոր անկողնու մեջ քնի, նորմալ պայմաններում մեծանա։ Ահա, մեր մտավորականության հիմնական տեղը։

-Դա Դուք, իսկ․․․

-Ամեն մեկը շատ պարզ թվացող մանր կենցաղային հարցերի բեռի տակ է, այ այդտեղ են հասել, այդ խնդիրներն են քննարկում մեր այսօրվա արդի իրականության մեջ։ Իսկ նրանք ովքեր պսևդո․․․ ունենք նաև դա, որ կուրծք են ծեծում, թե մենք մտավորական ենք և այլն, ես չգիտեմ, իրենց հարցրեք, մենք պարզ հասարակ ծուռ հողաթափերով մեր տներում լույս ու արևի մեջ ապրող մարդիկ ենք, ովքեր մեծ ամբիցիաներ չունեն և եթե մի տեղ կոչված են մեր ազգին, մեր պուճուր քաղաքին կամ մյուս երեխային, չգիտեմ ում օգնելու, դա սուսփուս կանեն, առանց ավելորդ վերամբարձ բառերի։

-Նախընտրական շրջանում մարդիկ քննադատում են բոլոր այն երգիչներին, մտավորականներին, ովքեր քարոզարշավներին մասնակցում են, երգում են ինչ-ինչ կուսակցությունների կողմից։ Այդ վրդովմունքն արդարացի՞ եք համարում։

-Դա կարող էր լինել «Pink Floyd»-ը, կարող էր լինել ցանկացած խումբ, կարող էր հելնել երգել իր աջակցությունը հայտնել: Ես կարող եմ մի 15 անուն ասել, որոնք սրանից 15-20 տարի առաջ տարբեր ընտրությունների ժամանակ իրենց համաձայնությունն են տվել այս կամ այն ուժին, սրա կամ նրա համար երգել են։ Այսօր եթե երկրում պատվիրատու կա և պատվիրում է ինչ-որ մի բան, որն իրենով ինչ-որ պրոցես է տանում, կամ փորձում է դառնալ այդ պրոցեսի առաջնորդողը, սա վատ բան չէ։ Ես չեմ քննադատում այդ տղաներին, կամ որևիցե մեկին, դա իրենց ընտրելիքն է։ Իրենք կարող էին տանը նստել, չհելնեին դառնային երաժիշտներ և գրեին Մոցարտի սոնատներից, երաժշտի այդ տեսակն էլ կա։ Հիմա այս մարդիկ էստրադայի հանրության հետ գործ ունեն, հանրության մի հատվածն էլ այդ կուսակցությունն է, մի հատվածն էլ մյուսն է, մյուսն էլ Սերժ Սարգսյանին է սիրում։ Հիմա վերցնենք դրանից ի՞նչ սարքենք, սարքենք պրոբլե՞մ։ Մենք լուրջ խնդիրներ ունենք, գարնանացան է սկսվում, քաղաքների մայթերը կեղտից մաքրելու խնդիր կա, որ քաղաքացին պետք է անի, ոչ թե նստի սոցիալական ցանցերում ընտրությունների մասին այս բանն եղավ, գոռոց, աղմուկ աղաղակ հանի, այս բանն իմ կարծիքով ճիշտ է, սխալ է։ Սխալն այն է, որ երբ ես շքամուտքից դուրս եմ գալիս ոտքերիս տակ ցեխ կա, ես դա կապում եմ հազար հոգու հետ, բայց ալարում եմ վերցնել։

-Ընտրական պրոցեսների ժամանակ քաղաքական գործիչները գալիս են Գյումրի, խաղում են գյումրեցիների «զգացումների» հետ, խոստանում են․․․

-Ես հասկացա Ձեր հարցը, 30 տարի է մենք ինչ-որ տեղ ենք գնում, մեր Գյումրվա խնդիրներով։ Իրականության մեջ Գյումրին ինքնակազմակերպվող քաղաք լինելով ինքնանախաձեռնողականությունը ցուցաբերել է արդեն 2 տարի, և կապ չունի այսօր մենք ինչ ենք անում, կամ ինչի ենք եկել այստեղ հասել։ Սա քաղաքական քայլ չէ, կամ հակաքաղաքական, կամ ընդդիմադիր, սա ընդամենը պարզ տարրական բան է։ Հայաստանում կար ձմեռ, որտեղ 30 օր -40 աստիճան եղավ, Գյումրիում՝ նույնպես։ Թիթեղյա տնակի մեջ ապրող երեխային դա վտանգ է, հայ երեխա է, ապրել է այդ պայմաններում։ Հիմա մենք չենք ասում եկեք մեզ փրկեք, ասում ենք՝ ժողովուրդ եկեք սաղս իրար հետ, ով ինչքան կարող է այս խնդրին փորձենք լուծում տալ։ Ես տալիս եմ իմ աշխատավարձի այսքանը, մյուսը կարող է ունի հնարավորություն, ես չեմ ասում ինչու ունես այդ հնարավորությունը, ասում եմ՝ եղբայր, դու էլ քոնը տուր այս քաղաքի այս հատվածը մաքրենք, քաղաքաշինական տեսքի բերենք և այդ ամբողջի արդյունքում ունենանք ավելի բարեկարգ քաղաք, ավելի լավ, ապահով սերունդ։ Այսինքն՝ ամեն մարդ պետք է մտածի իր երկրի ապագայի մասին։

-Այնուամենայնիվ, քաղաքական ուժերից որևէ մեկն ըստ Ձեզ, խոստումնալի՞ց է։

-Ես այս երկրի միակ, ամենակարևոր ուժը կհամարեի հասարակական երկխոսությունը, միայն։ Եթե հանրային երկխոսության դաշտեր կան, եթե մենք այդ հանրային երկխոսության արդյունքում կարող ենք իրար հասկանալ, ոչ թե մերժողականություն, դավադրությունների տեսություններ և այլն և այլն, դրանով ապրել, ուրեմն հալալ է մեզ որպես հասարակություն: Այսօր այդ դաշտերն այնքան են աղավաղված, մարդը լավ բան էլ անի չեն տեսնի, վատ բան էլ անի չեն տեսնի, սա մենք ենք: Որ մենք ասում ենք հասարակություն, քաղաքական ուժ, մտավորականություն, դա մենք ենք, այն որ դոմիկում երեխան քնում է գետնի վրա, խոնավ տեղաշորում՝ մենք ենք, որ ինչ-որ տեղ մարդ է ինքնասպան լինում՝ մենք ենք, այն որ մի տեղ մի ուսանող չի աշխատում իր երազած մասնագիտությունով՝ մենք ենք, ես ու Դուք հենց, ոչ թե այլ երրորդ-չորրորդ մարդիկ, այ այս դեպքում կարելի է տեսնել կառուցողական ցանկացած բան, հակառակ դեպքում, այս կշեռքների ստեղծված իրադրության մեջ հատկապես երբ խոսքը գնում է տարբեր տեսակի ընտրություններին, ճիշտ ու սխալ հանելը շատ բարդ է: Ովքե՞ր են ընդդիմադիրները, ովքե՞ր են մյուսները և այդ երկուսին ի՞նչն է միավորում, երկիր հասկացողությո՞ւնը, եթե այո, ապա ցանկացած մեկը կարող է արդյունքի հասնել, եթե չէ, ամբողջը մի մեծ ֆարս է, որտեղ պարզապես քաղաքականություն են խաղում բոլորը: Եթե կա մի բան հանուն որի է ամբողջը, ուրեմն անպայման արդյունքի հասնելու ենք: Ես լավատես եմ շատ-շատ հարցերում և փորձում եմ պահպանել դա: Դա գյումրեցու այսպես ասած մոդել հասկացողությունն է, որը 30 տարի ապրելով ամրացած մնացել է Գյումրիում և փորձում է տեսնել իր հետագա անելիքները:

Սիրան Հունանյան

 

Դիտվել է 692 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan