Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար
Ամենաընթերցված լուրերը
Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել
Հարցում

Այդքան էր հավաքականի ներուժը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից մեր պահանջմունքները ցավալիորեն առնչություններ չունեն իրականության հետ: Հայաստանի հավաքականը չի կարող հաջողության հասնել, քանի դեռ ՀՖՖ-ի միանձնյա եւ անփոխարինելի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանն է, չի կարող հաջողության հասնել, քանի դեռ չունի որակյալ ազգային առաջնություն, չի կարող հաջողության հասնել, քանի դեռ չկան այն մասնագետները, ովքեր բարձրակարգ որակավորում են ստացել՝ տիրապետելով եւ կիրառելով տարիների ընթացքում կուտակած փորձառությունը: 

Իսկապես յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, թվում է՝ մեր հավաքականի խնդիրները չափից դուրս տեսանելի են, չկա որեւիցե առեղծված, մութ կողմ, ամեն ինչ բացահայտ է, ինչից տեղյակ են գրեթե բոլորը՝ նույն ՀՖՖ-ի նախագահը, գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, թիմի առաջատար, ավագ Հենրիխ Մխիթարյանը, նաեւ մյուս տղաները, սակայն, ինչպես ասում են, արդեն վաղուց է, ինչ այս չարաբաստիկ սելը ոչ մի կերպ տեղից չի շարժվում:

Վերհիշենք․ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսներից մեկում ասում էր, թե նույն պահին պատրաստ է տեղը զիջել այն մարդուն, ով իր հերթին պատրաստ է ղեկավարել ՀՖՖ-ն։ Ըստ Հայրապետյանի՝ նման մարդ ուղղակի գոյություն չունի: Եթե այդպես է, ուրեմն սա իսկական աղետ է ոչ միայն հայկական ֆուտբոլի համար, այլեւ ողջ պետության: Եթե ապագայում Հենրիխ Մխիթարյանն իր դիրքում արժանի հետնորդ չունենա, եթե առհասարակ հավաքականը չհամալրվի նոր, տաղանդավոր ֆուտբոլիստներով, ուրեմն էլ ինչո՞ւ ենք խաղում, ինչո՞ւ ենք մասնակցում հեղինակավոր մրցաշարերին, այն էլ՝ հանդես գալով պետական դրոշի ներքո, ներկայացնելով Հայաստան աշխարհը, ներկայացնելով մի ողջ ժողովրդի:

Իրականում հայկական ֆուտբոլի ապագայի համար չափից դուրս մտահոգ մարդը, տեսնելով իր ձախողումը, կջանար, որպեսզի նոր, ավելի հավակնոտ, ավելի ճկուն ու խելամիտ կադրեր պատրաստվեին, իսկ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ շարունակելը պարզապես դատապարտում եւ ոչնչացնում է անգամ վերջին, աննշան հույսը: Իսկապես, մարդկայնորեն կարելի է ցավալ թե՛ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի, թե՛ առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար: Լեհաստանի ընտրանուց կրած 1։6 ջախջախիչ պարտությունն Արթուր Պետրոսյանը որպես խայտառակություն որակեց, Մխիթարյանը փորձեց պարտության ողջ մեղքն իր վրա վերցնել: Ցավոք, սրանով ո՛չ հավաքականը կփրկես, ո՛չ էլ հայկական ֆուտբոլը: Համենայնդեպս, այս պահին Արթուր Պետրոսյանն ու Հենրիխ Մխիթարյանը, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող օգնել մեր ֆուտբոլին, քանզի այն համակարգային, ամբողջական վերափոխության եւ փրկության կարիք ունի:

Նույնիսկ բարձր դասարանների դպրոցականները գիտեն, որ պարզապես չի լինում լավ հավաքական՝ ցածրորակ ազգային առաջնության առկայությամբ: Հավաքականի եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի աղետը շարունակական է լինելու, քանի դեռ վերստին ուշանում են խորը համակարգային փոփոխությունները, քանի դեռ ՀՖՖ-ում ավտորիտար իշխանություն է, քանի դեռ ազգային առաջնությունը լոկ անուն է եւ ուրիշ ոչինչ:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է 248 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan