Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իրանը մտադիր է ավելացնել իր նավթի հանույթը մի... Դատավորների որս է սկսվել Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում Գիշերվա 4-ին, 5-ին զանգ ստացա, որ մենք չենք ը... ԱԺ «մանուկների» թեժ մարտերը՝ «խաղալիքների» հա... Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները ... «Ժողովուրդ». Հիմա էլ արտարժույթն են կեղծում «Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս Ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերակ... «Ժողովուրդ». Ընտրություններն ավարտվեցին՝ փոսե... «Հրապարակ». Անձամբ էին եկել նիստի «Ժողովուրդ». Մահափորձ ծրագրողների անունները գ... Եվս մի մարտիկ «Ժողովուրդ». Շոյգուն առանձնազրույցներ կունենա... «Հրապարակ». Նվիրվել է ստեղծագործ աշխատանքի «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ ե... «Հրապարակ». Իսկ քաղաքապետարանում պատրաստվում ... Բրյուսելում տեղի է ունեցել Անգելա Մերկել- Թայ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար
Ամենաընթերցված լուրերը
Իրանը մտադիր է ավելացնել իր նավթի հանույթը մի... Դատավորների որս է սկսվել Հայրենասիրական երգի փառատոն` ՊԲ շտաբում Գիշերվա 4-ին, 5-ին զանգ ստացա, որ մենք չենք ը... ԱԺ «մանուկների» թեժ մարտերը՝ «խաղալիքների» հա... Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները ... «Ժողովուրդ». Հիմա էլ արտարժույթն են կեղծում «Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս Ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերակ... «Ժողովուրդ». Ընտրություններն ավարտվեցին՝ փոսե... «Հրապարակ». Անձամբ էին եկել նիստի «Ժողովուրդ». Մահափորձ ծրագրողների անունները գ... Եվս մի մարտիկ «Ժողովուրդ». Շոյգուն առանձնազրույցներ կունենա... «Հրապարակ». Նվիրվել է ստեղծագործ աշխատանքի «Հրապարակ». ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ ե... «Հրապարակ». Իսկ քաղաքապետարանում պատրաստվում ... Բրյուսելում տեղի է ունեցել Անգելա Մերկել- Թայ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար Անկարան բացատրել, թե ինչու չի ձերբակալել Մանչ... ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է գ... Լիբիացի մարշալ Խաֆթարի բանակը երկրի հարավում ... Ամերիկացի քաղաքական գործիչը բրիտանացի լրագրող... Շվեդացի քահանան զրկվել է կոչումից ծանոթությու... Գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՊՆ ռա... Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատութ... Ուկրաինայի մաքսատան պահեստում մկները կերել են... Ֆիլիպիններում 2 օրում 31 ԻՊ գրոհային է ոչնչաց... Կիևը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցութ... Թրամփը պահանջել է հետաքննել ԱՄՆ հատուկ ծառայո... ՓՊ-ն փաստաբան Տիգրան Աթանեսյանին տուգանեց 150... Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմակա... ՀՀ նախագահի հրամանագրերը նախարարներ նշանակելո... Ֆրանսիան վստահություն ներշնչող միակ ռազմական ... Եղիսաբեթ II-ը այցելել է Մանչեսթերի ահաբեկչութ... Թրամփը չի հետաքրքրվել ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարա... Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտո... Պետդեպը կոչ է արել Բալկանյան պետություններին ... ՆԱՏՕ-ի երեք սպառնալիքներն ըստ Թրամփի Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավե... Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտո... Վնասազերծում (տեսանյութ) Կամրջից երեխա է ընկել Մակրոնը ձեռքսեղմման մրցույթոմ հաղթեց Թրամփին Կարսի պայմանագրի գարանտը ինքնասպան է եղել․ Ազ... Թուրքիան Ռուսաստանի հետ առեւտրային սահմանափակ... Խուլիգանություն Հրազդանի կիրճում. բռնություն ... Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի... ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ակտիվացնել իրե...
Հարցում

Մեր ժամանակի հերոսը

Հայկական միջավայրում մեր ժամանակի հերոսը, որպես կանոն, ծնվում-ձեւավորվում-բարձրանում է՝ խտացնելով հանրային աղավաղված ընկալումներն ու ձգտումները: Նա ասպարեզ է գալիս հասարակական զարգացման արատավոր օրինաչափությունների, հանրային հավաքական մտածողության մերժելի առանձնահատկությունների հետեւանքով: Հասարակական նմանօրինակ միջավայրն այժմ պարատ հող է դարձել շատախոսների, մեծախոսների, մեծամիտների համար: Այսօրինակ հանրային վարքագծի հետեւանքով հետադիմությունը շեղում է առաջադիմության հունը՝ առաջ բերելով կեղծ արժեքներ, գաղափարներ, հերոսներ, որոնցից էլ ծնվում է մեր ժամանակի հերոսը: 

Հունվարյան սառնաշունչ այս օրերին Երեւանի սակավամարդ Աբովյան փողոցում ուշադրությունս գրավեցին հատուկենտ անցորդները, ովքեր ակնածանքով եւ ջերմորեն շնորհավորում էին փողոցում 9-10 տարեկան երեխայի հետ քայլող դերասան Վարդան Պետրոսյանի Նոր Տարին:

Հայկական հանրային հավաքական հիշողությունը ինքնապաշտպանական հզոր արգելակներ ունի, որն արագորեն ջնջում է այն ամենը, ինչը կարող է խաթարել հանրային արմատավորված ընկալումների բովանդակությունը եւ ուղղությունը: Այդ ինքնապաշտպանական մեխանիզմն արագորեն արգելակում է այն բոլոր անցանկալի, վատ հիշողությունները, որոնք կարող են պարտադրել հանրությանն ավելի իրատես եւ ողջամիտ լինել դեպքերի եւ դեմքերի, հասարակական երեւույթների գնահատման եւ վերագնահատման, հասարակական միջավայրի մաքրության պահպանման հանդեպ: Հիշողության այսօրինակ արգելակների պատճառով են հասարակական-քաղաքական կյանք վերադառնում նրանք, որոնց հանրությունը ի սկզբանե պետք է մերժեր:

Վերադառնում են՝ դարձյալ ձախողելով հասարակության ձգտումները:

Սակայն քաղաքականության սառը կանոններն արվեստում չեն գործում: Արվեստը նաեւ նրանով է արվեստ, որ հասարակության անդամների զգացական, ենթագիտակցական, հոգեբանական, արժեքային միջավայրն է փոխում կամ աղավաղում: Թերեւս նաեւ այդ պատճառով դերասան Վարդան Պետրոսյանի կերպարի մասին բացասական հիշողություններն արագորեն ջնջվեցին հանրային հիշողությունից: Մանավանդ որ, նրա քաղաքական հումորի հեգնանքի եւ ծաղրի սլաքները միշտ ուղղված են ՀՀ նախկին կամ ներկա իշխանությունների դեմ: Իսկ դա միանգամայն բավական է, որ հանրությունը գնահատի, պաշտպանի եւ հիանա նրանով:

Ճաշակին ընկեր չկա. առավել եւս՝ արվեստում: Վարդան Պետրոսյանի արվեստի երկրպագուն չեմ, չեմ հավատում նրա արվեստի անկեղծությանը, անգամ նրա քաղաքական սատիրան ինձ չի վարակում: Ինձ վանում են նաեւ Վ. Պետրոսյանի Փարիզ-Երեւան «հյուրախաղերը»: Ընդհանրապես, իմ եւ իմ համաքաղաքացիների մշակութային ընտրությունը եւ ընկալումները հաճախ խիստ տարբեր են: Սակայն խնդիրը միայն մշակութային ճաշակի տարբերությունները չեն: Ես, օրինակ, այդպես էլ չհասկացա հանրության այն հատվածին, որը 2013թ. հոկտեմբերին, Եղվարդ-Երեւան մայրուղում վրաերթի պատճառով 17-ամյա երկու երիտասարդների մահվան պատճառ դարձած Վարդան Պետրոսյանին այդ օրերին տենդագին պաշտպանության տակ առավ՝ անտեսելով թե՛ զոհերին, թե՛ նրա սգակիր ընտանիքին: «Բոլորի հետ էլ կարող է պատահել նման դժբախտություն»՝ ի պաշտպանություն Վ. Պետրոսյանի հանդես եկող հանրային ճակատը հիմնականում այս կարգախոսով էր առաջնորդվում: Անշուշտ, բոլորին էլ կարող են վթարի ենթարկել փողոցում անարգել սլացող անպատիժ վարորդները: Նրանց քրեական կամ հանրային դատապարտման չի կարելի ենթարկել. մի դեպքում նրանք բարձրաստիճան պաշտոնյայի զավակներ են կամ մեծահարուստի թիկնապահ, մյուս դեպքում՝ հայտնի արվեստագետ կամ սիրված քաղաքական գործիչ: Իսկ նրանց զոհերը, որպես կանոն, շարքային, անպաշտպան քաղաքացիներն են, որոնք արդարադատության հույս անգամ չեմ կարող ունենալ: Սակայն Վարդան Պետրոսյանի կյանքի այս դրվագն արդեն անցյալում է: Դատարանի որոշմամբ նա այժմ պատիժը կրում է բաց, ազատ ռեժիմով:

Հենց այդ ռեժիմն էլ հնարավորություն տվեց նրան այլ հայ արվեստագետների հետ ղարաբաղյան առաջնագիծ մեկնել: Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ այցելելը հայ մշակույթի գործիչների համար նորաձեւ է դարձել, թեպետ դա ավելի շուտ հնաբույր քարոզչություն է հիշեցնում: Ընդհանրապես, Հայաստանում քարոզչությունը սկսել է փոխարինել իրական կառավարմանը եւ քաղաքականությանը: Սակայն սա այլ թեմա է:
Ղարաբաղյան առաջնագծում Վարդան Պետրոսյանի թուրքերեն «ելույթը», դերասանի մարդկային կերպարը եւ վարքագիծը մի քանի օր առաջ վերստին հանրային քննարկման դրվեցին: «Արտ-13» ստուդիայի «Մարտիկ» հաղորդաշարի անճաշակ, գռեհկաբանություններով ուղեկցվող հունվարյան թողարկումը բացահայտեց մեր ժամանակի հերոսների ձեւավորման հայկական մտածողության մեխանիզմներն ու առանձնահատկությունները: Ղարաբաղյան առաջնագիծ մեկնած արվեստագետներից Վարդան Պետրոսյանը մեկեն տարբերվեց-առանձնացավ նրանով, որ խրամատի դիտակետից թուրքերենով հերոսաբար…հայհոյում էր ադրբեջանցիներին՝ հավասարվելով նրանց: Նրա կողքին կանգնած էին 18-20 տարեկան տղաներ, որոնք ցրտաշունչ սառնամանիքի, չդադարող հրետակոծությունների պայմաններում, հակառակորդի դիրքերից 50-60 մետր հեռավորության վրա պահպանում են հայկական սահմանը՝ առանց հերոս երեւալու ճիգերի, առանց մեծախոսության եւ հակառակորդի հանդեպ հոխորտանքների: Վարդան Պետրոսյանը ոգեւորված հայհոյում էր ի տես հանրության եւ առաջնագիծը պահող զինվորների: Նա ինքնամեծարեց ինքն իրեն, երբ կրակոցները դադարեցին: Թեպետ հանրության մեծարանքը եւս չուշացավ. «Վարդան Պետրոսյանը դիրքերից գոռաց ադրբեջանցիների վրա»՝ այսեւնման վերնագրերով սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում արագորեն տարածվեց այդ հերոսական դրվագի տեսանյութը:
Առաջնագծում, ուր դու մեկնում ես որպես լրագրող, արվեստագետ կամ քաղաքական գործիչ, առաջին զգացողությունը նախ հպարտությունն է այդ զինվորների հանդեպ, ցանկությունը մնալ նրանց կողքին եւ ամոթը, որ նրանց կողքին չես քո կյանքի մնացած բոլոր օրերում: Սական Վարդան Պետրոսյանին միայն մի զգացում էր պատել՝ ինքնահերոսացման անթաքույց ձգտումը: Այնպիսի տպավորությունն էր, որ առաջնագիծը նրա համար բեմի էր վերածվել, որտեղ նա խաղում էր հերթական դերը:
Վարդան Պետրոսյանը մեր ժամանակի հերոսն է՝ ինքնասիրահարված եւ հանրության կողմից սիրված, ինքնամեծարված եւ հանրության կողմից մեծարված, իրական կյանքում խաղալով եւ կեղծ արժեքներ ու գաղափարներ ասպարեզ նետելով:
Վարդան Պետրոսյանը մեր ժամանակի հերոսն է՝ հասարակության հերոսը: Նա ոչ թե կռվում է առաջնագծում, այլ հայհոյում հակառակորդին, նա քննադատում-ծաղրում է իշխանություններին, իսկ կյանքի իրական մասն անցկացնում Փարիզում: Նա վթարի է ենթարկում երկու երիտասարդների եւ ընտրովի արդարադատություն ակնկալում: Նա մեր ժամանակի հայկական միջավայրի հերոսն է, իսկ հերոսներին չեն քննարկում. նրանցով հիանում են: Ինչպես Վարդան Պետրոսյանի դեպքում:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է 486 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan