Արտակ Դաշյանը կտեղափոխվի «Նոա»

Արտակ Դաշյանը կտեղափոխվի «Նոա»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կհեռանա «Փյունիկից»։ Մեր տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Նոա»։

Արտակ Դաշյանը «Փյունիկի» կազմում է 2022 թվականից։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 23 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո «Նոան» 68 միավորով առաջատար է ու 1 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Փյունիկի» նկատմամբ։ Առաջնության ավարտին մնացել է 5 տուր։