Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Մշակութային թամբալ լրագրություն

Հայաստանում լրագրությունը վաղուց «պրոլետարական տափաստան» է, մի հասանելի աշխատատեղ, որտեղ ցանկանում են կայանալ եւ վաստակել ոչ միայն ժուռնալիստական մասնագիտություն սովորողները, այլեւ ցանկացած հումանիտար կրթություն ստացած անձ: 

Դաշտը բաց է բոլորի առաջ, եւ սա շատ դրական է առկա գործազրկության ֆոնին: Սակայն, ինչ-ինչ օրինաչափությամբ, սկսնակներին առաջին հերթին վստահվում է մշակույթը լուսաբանելու գործը: Հատկապես` կայքերում եւ, հավանաբար` երկու պատճառով: Սկսնակին թվում է, թե մշակույթ լուսաբանելն ամենահեշտն է (արվեստագետների խոսքերը կձայնագրի, կսղագրի, չակերտների մեջ կդնի, եւ լուրը կամ նյութը պատրաստ է): Ամենավատ միտումն այն է, որ խմբագիրներն են արհամարհում կամ մատների արանքով նայում չարչրկված բնագավառին: Եթե կարեւորում էլ են, միայն սկանդալային լուրերը: Իշխանությունների կողմից անտեսված բնագավառը կրկնակի տուժում է չորրորդ իշխանության ցուցաբերած վարքագծից, եւ արդյունքը մեր աչքի առաջ է: Մշակութային լուրերը կարդալ չի լինում` անհետաքրքիր, ձանձրալի, զուտ լուր, այն էլ` սխալաշատ: Գրում են այնպես, ասես այդ ասուլիսից կամ միջոցառումից առաջ ոչինչ տեղի չի ունեցել:

Հոդվածի առիթը վերջերս տեղի ունեցած մշակութային իրադարձության լուսաբանումին հետեւելն էր: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու էր իրանական մանրանկարչության ցուցահանդես, եւ իրանական կողմի բանախոսները, լավագույնս ներկայացնելով իրենց երկրի արվեստը, ասացին նաեւ, որ իրանական մանրանկարչությունն աշխարհում հնագույններից է: Հետեւելով մամուլին, նկատեցինք մի օրինաչափություն` բոլոր լրագրողներն ուղղակի մեջբերել են ասուլիսի մասնակիցների խոսքերը, իրենց նեղություն չտալով մի քայլ հետ նայել, համեմատություն անել եւ այլն:

Մշակութային թամբալ եւ «անանցյալ» լրատվությունը, հատկապես այն պարագայում, երբ լուսաբանողները երիտասարդներ են, դարձյալ զարմանք է հարուցում: Չէ որ «հայկական մանրանկարչություն»-ը, ժամանակակից բառով, բրենդ է, եւ կարելի էր երկու րոպեում համացանցի որոնողական համակարգում փնտրել եւ արձանագրել ընթերցողին հետաքրքիր մի փաստ, որը կհարստացներ նյութը: Փաստն այն է, որ հայկական մանրանկարչությունը ձեւավորվել է գրերի գյուտից անմիջապես հետո, եւ պահպանված մանրանկարչական նյութերը 6-7-րդ դարերի են: Հարցն ամենեւին էլ համեմատությունը չէ, այլ այն, որ համալիր, հետաքրքիր տեղեկատվություն տրվեր ընթերցողին, հետն էլ` ուսուցողական լիներ, քո երկրի մշակութային հարուստ անցյալը ներկայացվեր:
Սա միայն մի փոքրիկ օրինակ է, գուցեեւ՝ անհետաքրքիր, բայց կարելի է խորհել այս մասին, որ դարձյալ «մեր հույսը չմնա օրորոցին», ինչպես հին երգում է ասվում:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է 841 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan