Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Հուլիսի 5-ի բացակայությունը

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձեւավորվեց կիսանախագահական կառավարման ձեւ՝ պետության գլխին՝ հանրապետության նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Պետության մայր օրենքի ընդունման օրը՝ հուլիսի 5-ը, բոլոր պետական տոներից մնաց ամենաաննշանը, ոչ երեւելին: Անգամ եթե դուրս գաք փողոց, հարցուփորձ անեք քաղաքացիներին, քչերը ձեզ կասեն, թե ինչու է Հայաստանում հուլիսի 5-ը համարվում ոչ աշխատանքային օր: Մայր օրենքի լինելությունը, նրա կարեւորագույն բնույթն այդպես էլ չդարձան քաղաքացիների, նաեւ պետական մարմինների, կրթական կառույցների կեցության եւ գիտակցության հիմնավոր տարրը: Տարիների ընթացքում պետության կողմից որեւէ հավաքական գործառույթ այդպես էլ չիրացվեց, որպեսզի ՀՀ Սահմանադրությունն իր կարեւորությամբ, այսպես ասած, հանրայնանա, դառնա ժողովրդական: Հակառակը՝ իշխանության կողմից պետության ղեկավարումը հակասահմանադրական կարգերով առաջնորդելով՝ մայր օրենքը ոտնահարվել է, մոռացության մատնվել եւ, ամենաահավորը՝ ծառայեցվել է եւ առայսօր էլ ծառայեցվում է միայն իշխանության տեւականությունն ապահովելու համար:

Սահմանադրական բարեփոխումների քողի տակ ծպտված իշխանությունը մայր օրենքի հետ վարվեց այնպես, ինչպես ուզում էր՝ պղծելով Սահմանադրության կենսագրությունն ու առաքելությունը: Այսու մայր օրենքը երջանկության եւ հարատեւության աղբյուր է ոչ թե պետության համար, այլ այդ պետությունը բանտարկած իշխանությունների, որոնք. փոփոխելով Սահմանադրության ատաղձը. իրենց երկարակեցությունը սահմանեցին, եւ եթե վաղն այսօրինակ փոփոխությունը հարմարավետ չլինի, իհարկե, մենք ականատես կլինենք նոր բարեփոխումների, եւ այսպես շարունակ:

Ցավալիորեն, հուլիսի 5-ը, կարելի է ասել, իշխանության, այլ ոչ թե ժողովրդի մայր օրենքի ընդունման օրն է: Գողացված օր, որի արդյունքն ակնհայտ է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 448 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan