Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 27.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Քրդստանի անկախության հանրաքվեի մասնակցություն... Դուբայում Մարսի պայմանները հիշեցնող թաղամաս կ... Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ պահպանելու... Հյուսիսային Կորեան շուտով միջուկային զենք կու... Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն անցել է ... Արեւմտյան կոալիցիայի հարվածներից Սիրիայում գյ... Զգուշացեք օձերից Գալուստ, էդ դու ինչու՞ բանակում չես ծառայել ... Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի համազգեստը` լավագույ... «Գազպրոմը» Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի հ... Հունգարիան Պորոշենկոյին խորհուրդ է տվել մոռան... Մարդիկ առավոտյան ժամը 4-ին, 5-ին գալիս հերթագ... Թրամփը ԱՄՆ-ն մեկուսացրել է մնացյալ աշխարհից Роскомнадзор-ը հնարավոր է արգելի Facebook-ի գ... Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից... ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը ք... Գնացել են սպանելու Վահագն Աբգարյանին՝ վենդետա... Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկա... Մի թագի պատմություն Վստահեք ինձ ու այն պատմությանը, որ ձեզ ներկայ...
Ամենաընթերցված լուրերը
Քրդստանի անկախության հանրաքվեի մասնակցություն... Դուբայում Մարսի պայմանները հիշեցնող թաղամաս կ... Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ պահպանելու... Հյուսիսային Կորեան շուտով միջուկային զենք կու... Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն անցել է ... Արեւմտյան կոալիցիայի հարվածներից Սիրիայում գյ... Զգուշացեք օձերից Գալուստ, էդ դու ինչու՞ բանակում չես ծառայել ... Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի համազգեստը` լավագույ... «Գազպրոմը» Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի հ... Հունգարիան Պորոշենկոյին խորհուրդ է տվել մոռան... Մարդիկ առավոտյան ժամը 4-ին, 5-ին գալիս հերթագ... Թրամփը ԱՄՆ-ն մեկուսացրել է մնացյալ աշխարհից Роскомнадзор-ը հնարավոր է արգելի Facebook-ի գ... Բացահայտվել են առանձին բուժաշխատողների կողմից... ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը ք... Գնացել են սպանելու Վահագն Աբգարյանին՝ վենդետա... Ծնողները պահանջում են հետ բերել թիվ 157 մանկա... Մի թագի պատմություն Վստահեք ինձ ու այն պատմությանը, որ ձեզ ներկայ... Երևանի Թիվ 157 մանկապարտեզի տնօրենին ազատել ե... Պուտինը, Ռոուհանին ու Էրդողանը քննարկել են Իր... Հազարավոր քրդեր դուրս են եկել փողոցներ Իրանի ... Ինչո՞ւ են Սահակ Մինասյանի դեմ դուրս եկել ընտր... Հակառուսական նոր սանկցիաները, որ սահմանել է Ա... Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերութ... Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ... «Եվրատեսիլ-2017»-ի հաղթողը վերակենդանացման բա... Վրաստանում այրվում է Մառնելուլիի բենզալցակայա... Սյունիքի բնակիչը կալանավորվել է 3 անձի դանակա... Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորա... Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկ... Կիեւի դեղագործական ընկերություններից մեկում հ... Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն եւ Հայաստանը Թագը վերադարձրել են կազմակերպիչները․ Artyom’s... Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32... Ողբերգական ավտովթար Խարկովում Նավթը համաշխարհային շուկայում մոտենում է 60 դ... Ռուսական զորակազմը վերախմբավորվում է Դեյր էս-... Արշավ «Արտյոմս»-ի դեմ․ Ընկերության վարկանիշը ... Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունո... Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերաբացվեց «... Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ... Կոշտ մեսիջ Ֆիլիպինների նախագահին Բաց նամակ ինտերնետային «MerOjax» հայկական կայ... ՌԴ Պնախարարությունում բացահայտվել է դարի կոռ... Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրն... Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ... Ըստ հաղորդման՝ ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի... Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում տե...
Հարցում

Մեկ միլիոն դոլար` Ամերիկյան համալսարանի ուսանողներին

«Ավրորա» երախտագիտության նախագծերի շրջանակում Մերձավոր Արեւելքի հինգ երկրների ուսանողները մինչեւ 2023թ. կստանան կրթաթոշակներ՝ ուսանելու Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Scholae Mundi Armenia» հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կտրամադրի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են: 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն «Ավրորա» երախտագիտության նախագծերի մի մասն է:

Կրթաթոշակները նշված երկրների այն քաղաքացիների համար են, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետեւյալ մասնագիտությունները՝ բակալավրիատում՝ Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն եւ Տվյալների գիտություն (սկսած 2018թ.), եւ մագիստրատուրայում՝ Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, Համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, Տնտեսագիտություն, Ռազմավարական կառավարում, Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, եւ Անգլերենը՝ որպես օտար լեզվի դասավանդում:

«Հայաստանն ունի միջազգային կրթական կենտրոն դառնալու ներուժ, եւ մենք խրախուսում ենք Մերձավոր Արեւելքի երկրներից երիտասարդներին գալ եւ կրթություն ստանալ Հայաստանում: Այս կրթաթոշակը հնարավորություններ է ընձեռում այն տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են տարածաշրջանում ընթացող պատերազմներից: Մենք հավատում ենք, որ այն ոչ միայն ազդեցություն կունենա այս երիտասարդների վրա, ովքեր կվայելեն Հայաստանի հյուրասիրությունը եւ կստանան որակյալ կրթություն, այլեւ կհարստացնի Ամերիկյան համալսարանի համայնքն օտարերկրացի եռանդուն ուսանողներով, ովքեր հետագայում կդառնան Հայաստանի եւ դրա մշակույթի դեսպաններն աշխարհում: Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ միայն անհատական կրթաթոշակներ է տրամադրում, այլեւ իր երախտագիտությունն է հայտնում այն ժողովուրդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց դռները բացեցին եւ օգնության ձեռք մեկնեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողներին», - ասաց Վերոնիկա Զոնաբենդը՝ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիրը, ով իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է նաեւ «RVVZ հիմնադրամը», որի օժանդակությամբ ստեղծվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» երախտագիտության նախագծերը:

«Հայաստանի ամերիկյան համալսարանը չափազանց երախտապարտ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, եւ մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր ոչ միայն Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն են տվել Ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին հյուրընկալած ժողովուրդներին, այլեւ Ամերիկյան համալսարանին են վստահել այդ ուսանողներին կրթություն տալու գործը: Նրանց ներկայությունը մեր համալսարանում կնպաստի բազմազանության ապահովմանը եւ կհարստացնի բոլոր ուսանողների առօրյան: Մենք հպարտ ենք՝ դառնալ այս նախաձեռնության մի մասը եւ մեր կրթական ծրագրերով երախտագիտություն հայտնել այն ժողովուրդների ժառանգներին, որոնք օթեւան են տվել հայերին իրենց պատմության ամենաողբերգական օրերին», - ասաց Արմեն Տեր-Կյուրեղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը:
Ուսանողները կրթաթոշակ կստանան իրենց ուսումնառության ողջ ընթացքում, եթե ունենան ակադեմիական բարձր առաջադիմություն: Կրթաթոշակը նախատեսված է ուսման վարձը, ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը հոգալու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը նպատակ ունեն կրթաթոշակը տրամադրել մինչեւ 2023թ.:
«Scholae Mundi Armenia» հիմնադրամը շարունակում է աջակցել «Ավրորա» երախտագիտության նախագծերին, որոնք մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու Մերձավոր Արեւելքի երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: «Ավրորա» երախտագիտության նախագծերի կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը մոտ 7 միլիոն դոլար է։

Դիտվել է 290 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan