Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ... Ահա թե ինչ պիտի հաղթահարել Ո՞ւմ է Ցոլակյանը համարում կոռուպցիոներ (տեսան... «Brent» տեսակի նավթը էժանացել է մինչև 51 դոլա...
Հարցում

Գիտնականները նախագահից ճշտեցին իրենց դերն ընտրություններում

Երեկ ԳԱԱ-ում տեղի ունեցավ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որի 2016թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Պետբյուջեից 1․8 մլրդ․ դրամ՝ գիտությանը

Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում կարճ անդրադարձ կատարեց այն «չարախոսներին», ովքեր նշում են, թե ակադեմիան հնացել է, ապա որպես հակակշիռ նկատեց, որ այսօր աշխարհում գործում է 102 գիտությունների ակադեմիա, որոնք ունեն ակադեմիական նշանակություն։

Նա նշեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մեր պետության կողմից գիտությանն արվող հատկացումները 5 անգամ ավելի քիչ են, բայց անգամ դա չի խանգարել իրենց մեծ ցուցանիշներ արձանագրել։ 2016-ին տեղի ունեցած ԳԱԱ ընտրությունների արդյունքում 40 տոկոսով փոփոխվել է նախագահության, 60 տոկոսով՝ ակադեմիկոսների կազմը։ Անցկացվել է 63 ազգային եւ միջազգային գիտաժողով։ 2017թ․ հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ-ի կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս եւ 57 թղթակից անդամ։ Իսկ, ընդհանուր առմամբ, ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որից 2․444-ը գիտական աշխատողներ են։

Մարտիրոսյանը մասնավորապես նշեց՝ պետական բյուջեից անցած տարի ստացել են 6․8 մլրդ․ դրամ, 1․8 մլրդ․ դրամ էլ կազմել են արտաբյուջետային միջոցները, ինչը, ըստ նրա, մեծ ֆինանսավորում չես համարի։ Հատկապես որ արտաբյուջետային միջոցները գոյանում են դրամաշնորհներով, ինչն այս տարի ավելի շատ է եղել։ Ինչ վերաբերում է գիտնականների աշխատավարձին, ապա միջին աշխատավարձը կազմել է 121 հազար դրամ, արտաբյուջետային միջոցների հաշվին այն հասել է մինչեւ 130 հազարի։ Ըստ նրա, ակադեմիային հատկացված միջոցների մոտավորապես 70 տոկոսը գնում է աշխատավարձին։ Ակադեմիայի նախագահը հույս ունի, որ ապագայում նոր սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա լրացուցիչ արտաբյուջետային միջոցներ բերել ԳԱԱ։

Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծեց նաեւ ԳԱԱ-ի հետազոտական բազան արդիականացնելու խնդիրը՝ նշելով, որ այն հնացել է եւ պիտանի չէ օգտագործման, ուստի պետք է դիմեն կառավարությանը՝ խնդրելով ամենամինիմալ թվով սարքավորումներ ձեռք բերել իրենց համար։ Մյուս դժվարությունները փորձում են ինչ-որ չափով լուծել միջազգային համագործակցությունների միջոցով։ Ակադեմիան կադրերի հարցում նույնպես ունի դժվարություններ, իսկ ամենադժվար հարցը, ըստ նրա, երիտասարդների սոցիալական պայմաններն են, որը չեն կարողանում ապահովել, երիտասարդ գիտնականին 100 հազարից ավել աշխատավարձ չեն կարողանում տալ, իսկ այդ գումարով նրան չես կարող պահել այստեղ։

Դոկտորների եւ գիտության թեկնածուների 14․3 տոկոսն է մնում իր ոլորտում

Զեկույցով հանդես եկավ նաեւ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով առաջարկեց 2017-ին գիտահետազոտական կազմակերպություններում վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում մտցնել 70 տարեկանը։ Սա, ըստ նրա, խնդիր է, որի մասով պետք է մշակեն համապատասխան չափանիշներ։

Անդրադառնալով գիտական աստիճանաշնորհման հարցին, նա նշեց, որ տարբեր խոսակցություններ են պտտվում մամուլում, թե Գիտպետկոմն ուզում է կուլ տալ ԲՈՀ-ը կամ էլ երկաստիճան համակարգից անցում կատարել միաստիճանի համակարգին։ Հարությունյանի համար սկզբունքորեն կարեւոր չէ, թե քանի աստիճանի համակարգ կունենանք, այս հարցում ամենակարեւոր խնդիրն է ունենալ աշխարհի հետ համադրելի, որակյալ աստիճանաշնորհման համակարգ։

Նա տեղեկացրեց, որ իր հանձնարարականով ուսումնասիրվել է վերջին 10 տարիներին տարբեր մասնագիտությունների գծով պաշտպանած թեկնածուների, դոկտորների եւ այն մարդկանց քանակը, ովքեր պաշտպանելուց հետո մնացել են գիտության, կրթության մեջ։ «Մի քանի զավեշտալի թվեր ասեմ, որոնց մասին դուք գուցե տեղյակ չեք, օրինակ՝ տնտեսագիտության ոլորտում 2006-2015 թթ․ պաշտպանել են 31 գիտության դոկտորներ եւ 1006 գիտության թեկնածուներ, դրանցից ընդամենը 2․4 տոկոսն է մնացել գիտության, կրթության, մանկավարժության ոլորտում աշխատանքի, մնացածները չգիտեմ թե ուր են։ Տեխնիկական գիտություններում 10 տարում պաշտպանել են 64 դոկտոր եւ 725 թեկնածու, դրանց ընդամենը 13 տոկոսն է մնացել գիտության, կրթության մեջ, մանկավարժության մեջ էլ պաշտպանածների 2․9 տոկոսն է միայն մնացել գիտության, կրթության ոլորտում, իրավագիտության մեջ էլ այդ թիվը կազմում է ընդամենը 1․8 տոկոս։ Ընդհանուր բոլոր մասնագիտությունների գծով վերջին 10 տարում պաշտպանածների ընդամենը 14․3 տոկոսն է մնացել գիտության, կրթության ոլորտում։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան մոտ 500 թեկնածուականներ են պաշտպանվում եւ մոտավորապես 30-40 դոկտորականներ, ապա դրա 15 տոկոսը հաշվենք եւ տեսնենք, թե ինչ թիվ է ստացվում։ Այսինքն՝ սա պատկեր է, որի մասին լուրջ անհանգստանալ է պետք»։

Հարությունյանն անդրադարձ կատարեց նաեւ ակադեմիայի կայքին՝ նկատելով, որ եթե այս երկրից դուրս անծանոթ մի մարդ փորձի մտնել կայք, ճիշտ տպավորություն չի ստանա, մինչդեռ իրենք նաեւ լուրջ հաջողություններ են արձանագրել, ինչը, սակայն, կայքից չի երեւում․ «Չկա բանավեճի ակումբ, Ռադիկ Մարտիրոսովիչ, եթե ձեր կայքում լիներ բանավեճի ակումբ, ապա, իմ կարծիքով, Պատմության ինստիտուտի եւ Ցեղասպանության ինստիտուտի միջեւ այս վեճը չէր լինի, այդ բանավեճի անկյունում կմարվեր»։

Լրագրողներն են «մեղավոր»

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով, արդեն 27 տարի լրագրողները, ձայնագրիչները ձեռքներին, զբաղված են ակադեմիան վարկաբեկելու գործով, ստեղծում են հասարակական կարծիք եւ եթե չեն էլ ստեղծում, ապա ազդում են հասարակական կարծիքի վրա, ավելին՝ պետական այրերի մտածողության վրա։ «Եկեք մենք մի քիչ անհանգստանանք այստեղ, ես գոնե անհանգիստ եմ, ակադեմիայի գլխին ամպեր են ուզում կուտակել, եւ մարդկանց մտքերում այդ ամպերը կուտակված են։ Եթե պետական պատասխանատու անձը հանգստությամբ կարող է ասել՝ մեզ պե՞տք ա ակադեմիա, արդեն այստեղ վտանգ կա, չի կարելի այսպիսի բան ասել։ Սա հանցավոր հարց է եւ հանցավոր միտք։ Եթե տաճարի (ակադեմիայի) սպասավորները մի քիչ թերի են, չի նշանակում, թե տաճարը պետք է քանդել։ Ակադեմիական գիտությունը Հայաստանում 1500 տարվա պատմություն ունի, եւ ոչ ոք դեռ չի փորձել դա կասկածի տակ դնել»,-իր խոսքում ասաց Հովհաննիսյանն ու անդրադարձ կատարեց վերջին շրջանում նշվող կապիտալիզացիա-առեւտրայնացում ձեւակերպումներին (ըստ էության, հակադարձելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ մշակույթը կապիտալիզացնելու խոսքերին, միայն թե՝ դարձյալ ոչ հասցեական ու անանուն)․ «Կապիտալիզացիա-առեւտրայնացում, եկեք մտածենք եւ չվախենանք Մարքսի, Էնգելսի մորուքներից եւ հիշենք Կոմունիստական կուսակցության մանիֆեստի խոսքը, որ բուրժուազիան թողեց միայն առեւտրի անխիղճ ազատությունը, իսկ ինչո՞ւ մենք պետք է ենթարկվենք այսպիսի գաղափարների։ Չի կարելի օրվա խնդրով, օրվա շահի տեսանկյունից չափել գիտությունը՝ լիտրով, փողով, մետրով, սա հանցավոր մտայնություն է եւ կրթված մարդուն չի սազում»։ Նա նաեւ առաջարկեց ակադեմիայում բացել պետության եւ իրավունքի ինստիտուտ, որտեղ իրավագետները, քաղաքագետները կզբաղվեն գիտական աշխատանքով եւ հարցերի գիտական մշակումով։

Այդ քննադատություններից որեւէ մեկը հաճույք չի ստանում

Մինչեւ նախագահի գալը խոսք տրվեց երիտասարդ գիտնականներից մեկին, ում Մարտիրոսյանը հրապարակավ զգուշացրեց՝ եթե նախագահը գա, ստիպված է լինելու խոսքն ընդհատել։ Դրանից հետո սրահի դուռն ինչքան բացվեց, գիտնականն ստիպված եղավ խոսքն ընդհատել։ Ի վերջո, ժամանեց նաեւ Սերժ Սարգսյանը, ում առաջնորդեցին բեմահարթակի հետեւի մուտքից։ Դահլիճի մի մասի հոտնկայս ծափահարություններից հետո ակադեմիայի նախագահը շնորհավորեց նրան Մոսկվայի գիտությունների ինստիտուտում պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու համար։

Սերժ Սարգսյանը հրաժարվեց ելույթով հանդես գալ՝ առաջարկելով հարցուպատասխանի ձեւաչափը, բայց գրված եւ ձեւակերպված հարցերից կարելի էր ենթադրել, որ արդեն իսկ պլանավորված էր, որ այդ ձեւաչափով է լինելու հանդիպումը։

Նախագահին ուղղված հարցերից մեկում այսպիսի ձեւակերպում կար․ «Վերջին շրջանում հնչում են անհաջող «գիտնականների», անտեղյակ լրագրողների, հեռուստատեսային որոշ հաղորդավարների եւ առանձին պետական պաշտոնյաների անհարիր արտահայտություններ ակադեմիայի վերաբերյալ՝ մեծ վնաս պատճառելով գիտության վարկանիշին»։ Այս առիթով Սարգսյանը շտապեց սփոփել նիստի մասնակիցներին՝ նշելով, որ ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, ամենաքննադատվածն էլ ինքն է․ «Այդ քննադատություններից որեւէ մեկը հաճույք չի ստանում, միայն, երեւի թե՝ մազոխիստները», ուստի գիտնականները չպետք է նեղսրտեն։ «Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ ակադեմիան սպառել է իրեն եւ մեզ պետք չէ, եթե կիսեի այդ մոտեցումը, վաղուց մենք ինչ-որ քայլեր կանեինք այդ ուղղությամբ։ Իմ ցանկությունն է, որ այն օպտիմալացվի, այն հաստատությունները, որ կան թղթի վրա, իրական պետք է լինեն։ Մի զարմացեք, որ լրատվամիջոցներում, շատ մարդիկ խոսում են այն թեմաներից, որոնցից տեղյակ չեն։ Սա այն գինն է, որ վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակություն անցնելու ճանապարհին։ Եվ այդ մոտեցումը միայն ակադեմիային բնորոշ չէ, ամենացայտուն կերպով դա տեսնում ենք հիմա՝ նախընտրական այս փուլում։ Հանդուրժող եղեք, ինքներդ խոսեք ձեր հաջողությունների մասին»,-հայտարարեց նախագահը՝ ըստ էության դրժելով քարոզչությանը չանդրադառնալու իր խոսքը։

Հարց հնչեց նաեւ գիտական աստիճանավորման միաստիճան համակարգի անցնելու վերաբերյալ։ Այդ հարցում նա նշեց, որ որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց օրենքի նախագիծ չկա ու չի լինելու առանց քննարկումների։ Գիտնականները պատրաստակամություն հայտնեցին, որ ակադեմիայի համակարգում գտնվող շատ կառույցներ ի զորու են լուծելու պաշտպանության բանակի առաջ դրված խնդիրները։ Այստեղ Սարգսյանը նշեց, որ առաջարկությունը գիտնականներից պետք է գա, «եթե կա՝ առաջարկեք»։

Սերժ Սարգսյանին ուղղված հարցերից մեկն էլ այն էր, թե ինչպիսին է տեսնում իրենց՝ գիտնականների դերն առաջիկա ընտրություններում։ Նախագահը նախ անդրադարձավ «շատ կարգին մարդկանց պասիվությանը», որից հետո հորդորեց նրանց մի քիչ ակտիվ լինել․ «Դուք էլ պետք է փոխվեք, ինչպես մենք ենք ուզում փոխվել։ Բայց փոփոխությունները պետք է դրական արդյունքների բերեն, հանկարծ չփոխվենք ու դեպի վատը գնանք, էլի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 554 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan