Մարկեսը՝ «Հարյուր տարվա մենության» մեջ

Մարկեսը՝ «Հարյուր տարվա մենության» մեջ
Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը սկսել է տառապել ծերունական մառազմով: Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ Խայմես Գարսիա Մարկեսը: Նա ավելացրել է նաեւ, որ գրականության նոր՝ «մոգական ռեալիզմ» ժանրը ստեղծող Մարկեսը հաճախ զանգում է իրեն եւ տալիս պարզունակ հարցեր. այդկերպ գրողը փորձում է գիտակցությունը պահել սթափ վիճակում, քանի որ հաճախ է ունենում հիշողության կորուստ: «Երբեմն ես լաց եմ լինում, քանի որ հասկանում եմ, որ կորցնում եմ նրան»,-ասել է Մարկեսի եղբայրը: Այնուամենայնիվ, գրողի եղբայրն ասել է, որ դեռեւս հնարավոր է ուրախ զրույց ունենալ նրա հետ եւ հոգեւոր մեծ բավականություն ստանալ, քանի որ Մարկեսը, ինչպես միշտ, հիմա էլ չի դադարում հումորներ անել: Հիշեցնենք, որ Մարկեսի աշխարհահռչակ «Հարյուր տարվա մենություն» գիրքը սկսվում է մի ընտանիքի պատմությամբ, որտեղ ընտանիքի անդամները չէին կարողանում խնամել ծերունական մառազմով տառապող պապիկին...