Փոխանակ Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, սրբազաններին եք վիրավորու՞մ

Փոխանակ Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, սրբազաններին եք վիրավորու՞մ

Այսօրվա իշխանությունը շարունակում է ժողովրդին տեռորի տակ պահել։ Մի կողմից թուրք-ադրբեջանական տեռորն է, մյուս կողմից ոստիկանական ուժի գործադրումն է. սա ոչ այլ ինչ է, քան սեփական ազգի ու ժողովրդի նկատմամբ հանցագործություն և դուք դրա հեղինակներն եք։ Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։

«Ո՞ւր եք ուզում տանել այս ժողովրդին ու ազգին։ Տանում եք մի նոր կառափնարա՞ն, մի նոր կոտորածի՞։
Արդեն մի քանի անգամ արել եք։ Դադարեցրեք, դադարեք, հասկացեք, որ ուրիշ տարբերակ չկա, ինքներդ պետք է ընդունեք ձեր մեղքերը, վերափոխվեք, որ կարողանաք հանրությանը  փոխանցել նաև փոփոխությունները»,- ասել է նա։