Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի վերջին որոշումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի վերջին որոշումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա», - հրապարակման մեջ ասել է Պեյչինովիչ-Բուրիչը։