Մեծ միջոցառում Գյումրիում՝ առանց ՀՀ ՊՆ ներկայացուցիչների

Այսօր՝ մայիսի 20-ին, նշվել է Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի կազմավորման 100-ամյակը, որին ներկա են եղել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կոնյուկը, հրավիրված են եղել մի շարք բարձրաստիճան զինվորականներ, համայնքապետարանի պաշտոնյաներ։
Նկատենք, որ միջոցառումը մեծ շուքով է տոնվել, սահմանապահ ջոկատը շքերթ է անցկացրել, հյուրերը բավականին տպավորված են եղել։ Հյուրերի թվում նախկին բարձրաստիճան սպաներ են եղել, սակայն ներկաների աչքից չի վրիպել այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից անգամ մեկ ներկայացուցիչ միջոցառմանը չի մասնակցել ։Ուշագրավ է, որ Շիրակի մարզպետարանից մարզպետի եւ փոխմարզպետների մակարդակով նույնպես որևէ մեկը ներկա չի եղել։
«Բալասանյան» դաշինքով փոխքաղաքապետ ընտրված Սուրեն Ջանոյանն էլ իր խոսքում կարևորել է սահմանապահ ջոկատի դերը՝ ասելով, որ այս տարիների ընթացում սահմանապահ ջոկատը կատարել է իր առջև դրված բոլոր կարևոր առաջադրանքները, որը մեր անվտանգության և կայունության երաշխիքներից է։
Կարծիքներ