Սրտի առիթմիայի բուժման նոր մեթոդ են մշակել 

Սրտի առիթմիայի բուժման նոր մեթոդ են մշակել 

Գիտնականները ստեղծել են սրտի դեֆիբրիլյացիայի ավելի փափուկ եւ քիչ ցավոտ մեթոդ։ Այն կարող է ապագայում դառնալ այլընտրանք ներկայումս կիրառվող ցավոտ դեֆիբրիլյացիային, որն իրականացվում է էլեկտրական լիցքերի միջոցով։ Ինչպես հայտնի է, սրտի աշխատանքի ռիթմի՝ կյանքի համար վտանգավոր խանգարումները բուժում են դեֆիբրիլյացիայի միջոցով, որպեսզի վերականգնեն սրտի կայուն բաբախյունը։ Ուժեղ էլեկտրական ազդակը կարճ ժամանակով կանգնեցնում է սրտի աշխատանքը։ Թեեւ այդ մեթոդը կյանքեր է փրկում սակայն կարող է հանգեցնել սրտամկանի վնասումների, ուժգին ցավերի եւ այլ բարդությունների։

Նոր ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները լաբորատոր պայմաններում կատարել են մկների գենետիկ մոդիֆիկացում, որով նրանց սրտամկանը դարձել է լույսի միջոցով կառավարելի։ Ընտրելով լույսային ազդակների համապատասխան պարամետրերը, ալգորիթմն այդպիսով կարողացել է կառավարել սրտի աշխատանքի ռիթմը։ Այս կերպ, ըստ գիտնականների, 40 անգամ քիչ էներգետիկ լիցք օգտագործելով, հնարավոր է պայքարել առիթմիայի դեմ։