Ի՞նչ կասեր Դա Վինչին երկու դեմքերի մասին․․․

Ի՞նչ կասեր Դա Վինչին երկու դեմքերի մասին․․․

Որպեսզի կարողանաք տարբերել մինչև 2018 թվականի Նիկոլ Փաշինյանին ու այսօրվա Նիկոլ Փաշինյանին, ով Ազգային ժողովը դարձրել է սեփական ականապատման  տարածք ու անընընհատ պայթյունի ,, գմփոցներ են լսվում, պետք չէ բազմահազար փաստեր մեջբերել, թե նա մինչև 2018-ը ինչ էր ասում կամ ինչ էր անում ու հիմա ինչ է ասում կամ անում։ Իմ բերած օրինակում բանտն է մարդուն Հուդա դարձրել, բայց ասեմ, որ իշխանությունը, պաշտոնը, փողը շատ ղեկավարների  դարձնում է Հուդայից ավելի սարսափելի․ 

«Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար 40 տարի փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, և նրան դարձրեց բնորդ։ Անցավ 40 տարի։ Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող Պիետրո Բենդենելին էր... »։

Ի՞նչ կասեր Դա Վինչին այս երկու նկարի մասին։ Նույնությամբ կկրկներ այն, ինչ իր կտավի հերոսի մասին․․․