ԱՄՆ-ի համար սկզբունքային հարց է, որ հաղթի Ուկրաինան․ Պետդեպ

Ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողի և պարտվողի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը երկու տարի շարունակ անփոփոխ է մնացել։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքերը մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Մենք սկզբունքորեն ցանկանում ենք, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում, և դա հստակ հասկացրել ենք, այդ թվում՝ միլիարդավոր դոլարների անվտանգության աջակցության միջոցով», - ասել է նա։
Կարծիքներ