Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ․ հայտարարություն

Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ․ հայտարարություն

Փաստաբանական խմբի հայտարարություն

Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի  թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք շեշտադրել, որ Ա. Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը: Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել: Այս պահին Արթուր Սուքոյանը ազատության մեջ է:

Փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Ալեքսանդր Կոչուբաև