ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում է

ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում է

Ռուսաստանը ծրագրում է Մոլդովայի վրա ուղղորդել այսպես կոչված հիբրիդային հարձակումների ալիքը՝ նախագահական ընտրություններից և Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեից առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Մեծ Բրիտանիան Մոլդովայի իշխանությունների հետ կկիսվի հետախուզական տվյալներով՝ առաջիկա ամիսներին ռուսական օպերատիվ ծառայողների կողմից սպասվող հավանական սպառնալիքին դիմակայելու համար», - հրատարակությանը հայտնել են բրիտանական հետախուզության գնահատականներին ծանոթ աղբյուրները:

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն այսօր՝ ապրիլի 30-ին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի արդյունաբերության և տնտեսական անվտանգության նախարար Նուսրաթ Ղանիի հետ՝ քննարկելու Ռուսաստանի «խաթարող միջամտությունը»։

Հավելենք, որ այս ամենը տեղի է ունենում Մոլդովայի իշխանությունների կողմից երկրի ընդդամադիր, հատկապես՝ ռուսամետ շրջանակների, պատգամավորների զանգվածային ձերբակալությունների, կալանավորումների և խուզարկությունների ֆոնին։