Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ անհետ կորածների որոնման հարցում

Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ անհետ կորածների որոնման հարցում

Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհետ կորած անձանց որոնման հարցում։ 
Այս մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը, որի խոսքերը փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Երեկ գրել էին, որ համանման հայտարարություն էր արել նաև նույն հանձնաժողովի նախագահը՝ նշելով, թե հայկական կողմն, իբր, տիրապետում է անհետ կորածների մասին ամբողջական տեղակատվությանը։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
Ավելի վաղ, Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը նշել էր, որ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարիներ շարունակ հայկական կողմից նախաձեռնություններ եղել են, սակայն սայլը տեղից չի շարժվել ադրբեջանական կողմի պատճառով։