Կարգելափակե՞ն TikTok-ը Հայաստանում

Կարգելափակե՞ն TikTok-ը Հայաստանում

Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան կարողանում են արգելափակել TikTok-ը, ապա ես կարծում եմ, որ մենք էլ կարող ենք դա անել։ Իրականում պետք է մտածել վտանգավոր բովանդակությամբ հարթակների ազդեցությունը մեր հասարակությունում սահմանափակելու մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Նույնիսկ ամենաժողովրդական երկրները սահմանափակում են այն ալիքները, ցանցերը, որոնք վտանգներ են պարունակում»,- ասել է նա։