Դե ստի մասին իմացեք

Դե ստի մասին իմացեք

Երեկ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, թե Գեղամ Նազարյանը ստում է ու կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, որ գյուղի կենտրոնով կարող է սահման անցնել։ Ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Գեղամ Նազարյանը երբեք չի ստում ու գյուղի կենտրոնը ոչ թե աշխարհագրական կենտրոն է, այլ պատմական կենտրոն է։ Այնպես, ինչպես Երևանի, Սանկտ Պետերպուրգի, Վաշինգտոնի։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Գյուղի կենտրոնը այնտեղ է, որտեղ գտնվում է եկեղեցին, գյուղի դպրոցը, գրասենյակը։  Չի կարելի կտտանքների ենթարկել մարդու, որը ապրում է սահմանում, որը պահել է այդ սահմանը։ Բնակչների պահանջը մեկն է՝ օրինականորեն իրենց պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը։ Նորից վերադառնալով ստի թեմային՝ մի բան եմ ուզում ասել։ Երբ որ այն ժամանակ ես գրում էի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում գրասենյակ է բացում, տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հուզառատ գրառում արեց, թե Գեղամ Նազարյանը ստում է։ Ասաց ստում է, բայց մեկ օր հետո նա նույն իմ նշած հասցեում նիստի էր մասնակցում։  Իսկ հետո անգամ ներողություն չխնդրեց։ Էսքանը,  դե ստի մասին իմացեք»,- ասաց նա։